10.18.2012

Ի՞նչ կմնա ՀՀԿ-ից,եթե չկեղծի

Ի՞նչ կմնա ՀՀԿ-ից,եթե չկեղծի
 
Կառավարությունն այսօր մերժել է Ազգային Ժողովի ընտրությունները միայն համամասնականով անցկացնելու Դաշնակցության առաջարկը
«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական համակարգի առկայությունն է կարեւորագույն երաշխիքներից մեկը իրենց վերարտադրման, հետեւաբար կառավարությունը չէր կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»,- «Ա1+»-ին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը

Նա ծիծաղում է կառավարության այն պատճառաբանության վրա, թե մեծամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի պատգամավորը ներկայացնի բնակչության որոշակի հատվածի շահերը։ Ըստ նրա, կառավարության ասածը Հայաստանի մասին չէ. «Անցած բոլոր ընտրությունները Ազգային ժողովի երեք գումարումների եթե նայեք, կտեսնեք, որ ընդդիմության որեւէ թեկնածու մեծամասնականով չի հաղթել»։։

Պարոն Ռուստամըանը նկատում է, որ իրենք այս առաջարկն արեցին հենց Ազգային Ժողովի վերջին ընտրություններից հետո, որպեսզի երկիրն առանց շտապելու գնա դրան։ Հիմա դաշնակցական պատգամավորը գիտի, որ կառավարությունը երբեք չի համաձայնվի այդ առաջարկին, քանի որ չի կարող հրաժարվել 41 մեծամասնական ընտրատարածքների սեփականաշնորհումից ։

Պատգամավորը չի կասկածում, որ իշխանությունը խոստովանում է Ազգային Ժողովի հաջորդ ընտրությունները նույնպես կեղծելու մտադրության մասին։

Ըստ նրա՝ հանրապետականներ կեղծելու են, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իրենք իսկապես հզոր քաղաքական ուժ են. «Հզոր քաղաքական ուժից ի՞նչ կմնա, եթե ինքը իշխանության մեջ չլինի»։
 A1+

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում