10.05.2012

Հետազոտողները նորզելանդացիների ուղեղի մեջ խոզի բջիջներ կտեղադրեն:

Հոկտեմբեր 5, 2012 LCT
Խոզի բջիջները, փորձի շրջանակներում կարող են տեղադրվել Նոր Զելանդիայի այն բնակիչների ուղեղի մեջ, որոնք Պարկինսոնի հիվանդությամբ են տառապում, - գրում է Sky News -ը:
Ըստ նախնական կլինիկական արդյունքների, NTCELL եղանակը կարող է օգնել պաշտպանելու ուղեղի հյուսվածքները, որոնք մահանում են այդ հիվանդությունից:
Ըստ նախնական կլինիկական փորձարկումների, տեղադրված բջիջները մարդկանց օգնում են ավելի լավ տեղաշարժվել, նվազեցնում են նյարդաբանական թերությունների սրությունը: Գումարած դրան, նկատվում է դոպամին արտադրող նեյրոնների աճ: Այս ամենը երկու շաբաթ բուժման ժամանակամիջոցում: Հիշեցնենք. Պարկինսոնի հիվանդությունը առաջանում է դոպամինի մակարդակի նվազման հետեւանքով, ինչը հանգեցնում է տրեմորի զարգացման, բերելով շարժողական կոորդինացիայի խնդիրների:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում