10.10.2012

Կաշառքներից տոկոս է գնում բյուջե

Ինչպես գիտենք, եւ ըստ միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականների, Հսայաստանում, 1999 թ. սկսած, կոռռուպցիյան ամեն տարի նախորդ տարվա համեմատ աճում է: Վերջին երկու տխրահռչակ նախագահները, որոնք հայտնի են նաեւ Հայաստանի կաշառակերության եւ կոռռուպցիայի կնքահայրեր, տարեցտարի կատարելագործում են այն:
Հայկական Ժամանակը գրում է.

Մեր տեղեկություններով, Հայաստանում ձեւավորվել եւ ամբողջ թափով սկսել է աշխատել կաշառք տալու եւ վերցնելու նոր՝ նախկիններից շատ ավելի հուսալի եւ անվտանգ մեխանիզմ: Ըստ այդմ՝ կաշառքը տրվում է կազինոների միջոցով: Մեխանիզմը հետեւյալն է` պաշտոնյան քաղաքացուց կաշառք է պահանջել 10 հազար դոլար: Ինչպես փոխանցել այդ գումարը: Պաշտոնյան քաղաքացուն ուղարկում է X կազինո, որտեղ նա պետք է տանուլ տա ուղիղ 10 հազար դոլար: Կազինոյում դրա մասին արդեն գիտեն: Քաղաքացին գալիս է եւ հավեսով կրվում ամբողջ գումարը: Որոշ ժամանակ անց նույն կազինո է այցելում պաշտոնյան կամ նրա վստահելի մարդկանցից մեկը եւ սկսում խաղալ: Շատ արագ ու անաղմուկ նա շահում է, ասենք, 9 հազար դոլար ու հեռանում: Պակասող հազար դոլարը մնում է կազինոյին` ծառայություններ մատուցելու համար: Այստեղ, իհարկե, առաջանում են հարկային պարտավորություններ, քանի որ կազինոյում շահած գումարից եկամտահարկ է գանձվում, բայց հանուն անվտանգության մեր կաշառակերները հաճույքով համաձայնում են դրան: Ըստ մեր հավաստի աղբյուրների, կաշառքի այս ձեւը լայն տարածում է գտել մանավանդ հիմա, երբ Հայաստանում ընթանում է «կոռուպցիայի դեմ պայքար» շոուն: Մինչեւ հիմա մեզ մոտ արդեն գործում էին կաշառք վերցնելու մի քանի մեխանիզմներ, որոնք անփորձանք էին համարվում: Դրանցից մեկը «պարտք վերցնելն էր»: Այսինքն, կաշառք վերցնողը կաշառատուի հետ կնքում է պարտք վերցնելու մասին պայմանագիր: Եթե կաշառք վերցնելու պահին բռնվի, ապա ցույց կտա պայմանագիրը, եւ իրավական տեսակետից նա պաշտպանված է 100 տոկոսով: Հենց այս մեխանիզմն է գործել բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի մսի մատակարարման պատմության մեջ, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում էր ՊՆ-ում` սեպտեմբերի 26-ին անցկացրած հայտնի խորհրդակցության ժամանակ: Այդտեղ, ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը 200 հազար դոլարի «պարտք էր» վերցրել տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարողից: «Ինչ ա նշանակում` մատակարարից պարտք են վերցնում մեծ գումարներ»,- բարկացել էր Սերժ Սարգսյանը: ԳՇ պետի տեղակալը, իհարկե, չի պատժվել, գոնե առայժմ, բայց պաշտոնյաները արձանագրել են, որ կաշառք վերցնելու այդ մեխանիզմը Հայաստանում այլեւս այնքան էլ հուսալի չէ:
Աղբյուր 

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում