10.12.2012

Ամենեւին պիղծ են հերետիկոս աղանդաւորների բողոքական ուսմունքներն ու գիտութիւնը եւ անընդունելի են մեզ` նրանց գարշելի տեսութիւնները, քանզի թիւրուած են մտքով, մոլորուած հաւատով եւ պղծուած գործերով: Սուտ են խօսում, հակառակւում են օրէնքին, հայհոյում կարգը` անարգելով Խաչն ու բոլոր սրբութիւնները: Ինչպէս ասում է սաղմոսերգու մարգարէն. «⁴ Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին, արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին։
⁵ Նրանց կատաղութիւնը նման է օձի թոյնի, վիշապ օձի թոյնի, որ խցել է իր ականջները, ⁶ որպէսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի եւ դեղ չառնի իմաստուն դեղատուից» (Սաղմ. 57:4-6)։
Այսինքն` օտարացան Մայր Եկեղեցուց, գնացին մեղաւորների հետ եւ երկրորդ անգամ «մկրտուելով»` ուրացան եւ զրկուեցին մկրտութեան շնորհներից: Շատ դժուար եւ գրեթէ անհնարին է նրանց բժշկութիւնն ու դարձը դէպի ճշմարտութիւն, քանի որ նրանց բանական մասն է մոլորուած ու խանգարուած: Հերձուածողները հպարտ են եւ ամբարտաւան մտքով: Նրանց խօսքը հայհոյութիւն է ընդդեմ Աստուծոյ փառքի եւ էութեան: Ուստի, մեզ պէտք է հեռու մնալ նրանցից, նրանց հետ ընկերակցելուց, խօսելուց, գործելուց: Չլսե՛լ նրանց խորշակաբեր հերձախօսութիւնը եւ անսասան մնալ մեր ուղղափառ հաւատքի մէջ Մայր Եկեղեցու գրկում: Եւ հայցել Տիրոջ ողորմածութիւնը` փրկելու մեզ չարի բազում որոգայթներից եւ խաբկանքներից: Եւ փա՜ռք ու երկրպագութի՜ւն Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում