10.06.2012

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը միանգամից 4 հեռուստաընկերության սեփականատեր

blog.7or.am -ը   գրում է. «mamul.am» կայքի «Մամուլի խոսնակ» բաժնի օգտատերերից Արեն Մարգարյանն ուշագրավ գրառում է թողել։ Ըստ հեղինակի՝ Միքայել Մինասյանին են պատկանում. «Արմենիա» հեռուստաընկերությունը-50% բաժնեմաս, իսկ  մնացածը պատկանում է «Քոմեդի Քլաբի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին,
«Ա Թիվի» հեռուստաընկերությունը-50% բաժնեմաս, մնացածը պատկանում է «Քոմեդի Քլաբի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին,
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը-100% բաժնեմաս,
«Լայմ» հեռուստաընկերությունը-100% բաժնեմաս։
Միքայել Մինասյանը և Արթուր Ջանիբեկյանը նաև շատ մտերիմ ընկերներ են։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Սերժի փեսան բաժնեմասեր ունի նաև «Շանթ» հեռուստաընկերությունում։ Իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Հանրային հեռուստաընկերությունն էլ է վերահսկվում նախագահի շրջապատի կողմից, ապա Տիգրան Սարգսյանի «չսիրած» օլիգոպոլիստներին պետք է փնտրել Բաղրամյան 26–ի տիրույթներում և Կառավարության շենքում։
Նշենք, որ բացառությամբ 1 թերթի և 3-4 կայքի, մնացած թերթերն ու կայքերը միշիկական են (խոսքս ազդեցիկների մասին է)։

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում