Պատասխան չունեն
ՀՀ կառավարությունը չորս ամսում չի կարողացել պատասխանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին 2008-ի մարտի 1-ի տնային կալանքի ենթարկելու եւ 2008-ի մարտի 1-ի ցույցը ուժով ցրելու վերաբերյալ Եվրադատարանի հարցերին:
ԵԴ-ն իր վարույթում գտնվող՝ 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ գործով ՀՀ կառավարությանը վերոնշյալ հարցերն ուղղել էր դեռեւս այս տարվա մայիսին: Պատասխանելու ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի 11-ին: Պարզվում է՝ կառավարությունը Եվրադատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել: Այս մասին մեր թղթակցին տեղեկացրել է Եվրադատարանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: ԵՄ-ն ընդառաջել է խնդրանքին եւ ժամկետը եւս երկու ամսով երկարացրել՝ մինչեւ նոյեմբերի 5-ը: Մեր տեղեկություններով, Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը եւ այդ գործում նրան օգնող փաստաբանների խումբն արդեն մի քանի ամիս է, բոլոր գործերը մի կողմ թողած, զբաղված են Մարտի 1-ի վերաբերյալ Եվրադատարանից եկած հարցերին պատասխաններ փնտրելու գործով: Առայժմ, փաստորեն, չի ստացվում:
Աղբյուր Հայկական Ժամանակ
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий