9.15.2012

Ստատուսներ facebook-ից

ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈւԹՅԱՆ

ԲԱՆ Ղ (Դ)

Օրհնյալ փայտովդ կենարար, որին
Պրկվեցիր Աստվածդ անըմբռնելի,
Այն բևեռների սուրբ հիշատակով,
Որոնցով մահվան գործիքին գամվեց
Արարիչդ համայն երկնի ու երկրի,
Տերունական քո սրբազան արյամբ,
Որի շնորհիվ հսկա վիշապին որսացիր կարթով,
Լեղու դառնությամբ, որը ըմպելով՝
Կորուսչի թույնը արտաքս թափեցիր,
Քո սարսափելի չարչարանքների
Պատմության թովիչ ճառագրությամբ,
Որով, լրբությունն ըմբերանելով,
Ամաչեցրիր հակառակողին,
Անվամբ քո անհաս, անճառ, անմեկին,
Որից դողում են ու դատապարտվում
Սարսափահար ու սաստիկ սոսկումով
Ե՛վ տեսանելի, և՜ աներևույթ էակներն համայն,–
Ահա այս բոլոր շնորհներով քո
Խոստովանողս թող որ ստանա
Քավություն, բուժում և պաշտպանություն:
Իսկ այն մահաբեր դառնաթույն օձին
Եվ ով որ դրդեց նրան չարությանն իր տիեզերադավ,
Թող լինեն դրանք սատակման պատճառ.
Դրանցով ինքը անբժշկելի
Տառապանքներով մատնվի կորստյան,
Բռնվի ու կապվի:
Թող որ արարչիդ ողորմությունը միշտ լինի
ինձ հետ
Եվ շունչս ու հոգիս միավորվեն քեզ հավետ
անբաժան:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում