9.07.2012

Եթե երեխան քույր կամ եղբայր չունի, ապա նա բազմաթիվ խնդիրներ կունենա

Երեխաների մոտ, որոնք մեծանում են առանց քույր կամ եղբայր, ավելորդ քաշի կամ ճարպակալման ռիսկը մյուս երեխաների համեմատ բարձր է 50 տոկոսով: Եվրոպական 8 երկրներում 12 հազար 700 երեխայի ուսումնասիրությունից հետո նման եզրահանգման են եկել շվեդ գիտնականները:
Նրանք ուսումնասիրել են 2-9 տարեկան երեխաների կենսակերպն ու սննդակարգը, ճարպակալման հակումը: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են սեռը, քաշը ծնվելու պահին, ծնողների քաշը և այլն: Ծնողները հատուկ թերթիկներ են են լրացրել՝ երեխաների սննդի, հեռուստացույց դիտելու տևողության և նախասիրությունների ու մաքուր օդում ազատ ժամանակ անցկացնելու վերաբերյալ: «Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ քույրեր ու եղբայրներ չունեցող երեխաները բակում խաղում են հազվադեպ, ապրում են ցածր կրթամակարդակ ունեցող ընտանիքներում և հեռուստացույցներ ունեն իրենց ննջարաններում»,- հայտնել է Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտաշխատող Մոնիկա Հանսբերգերը: Ընտանիքում երեխաների միայնության և քաշի ավելացման միջև պատճառահետևանքային կապն ավելի լավ ուսումնասիրելու համար գիտնականներն այդ ընտանիքներում ևս մեկ հետազոտություն կիրականացնեն հաջորդ տարի:

Աղբյուր

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում