ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է. «Այս 20 տարիների ընթացքում մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրերի ֆինանսավորում ենք իրականացրել հենց բարեգործության նպատակով… 90 միլիոնով մեր նման փոքր երկրում ցանկացած պաշտոնի կարելի է գնալ»:Կարեն Կարապետյանն, ըստ ամենայնի, ցանկացել է ասել, որ իր ընտանիքի բարեգործությունը եղել է անշահախնդիր, եւ որ դրանով ասենք ինքը որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդել: Մանավանդ, նկատի առնելով, որ վերջին շրջանում պարբերաբար նրա անունը հոլովվում է որպես վարչապետի հավանական թեկնածու: Թերեւս, Կարեն Կարապետյանը ցանկացել է ասել, որ այդ ամենը պետք չէ խառնել:Սակայն, ինչպես ասում են, «ուզում էին լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ»: Մասնավորապես, Կարեն Կարապետյանի ամեն մի հայտարարություն ստացվում է սկանդալային, եւ բացում է մի շարք «ենթատեքստեր», եւ դժվար է ասել՝ արդյոք դա մտքի անհստակ ձեւակերպման, թե անկեղծ պոռթկման հետեւանք է:
ամբողջությամբ այստեղ
Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս, ակտիվ հղումը Աշխարհի շուրջ բլոգին պարտադիր է:
ամբողջությամբ այստեղ
Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս, ակտիվ հղումը Աշխարհի շուրջ բլոգին պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий