Գրում է «Ժողովուրդը»:
«Ժողովուրդ». Բաղդասարովը որոշել է հեռանալ Անգլիա «Միկա» եւ «Արմավիա» ընկերությունների սեփականատեր Միքայել Բաղդասարովը մտադիր է ոչ միայն վաճառել իր ունեցվածքը, այլեւ հեռանալ Հայաստանից: Նա որոշել է բնակություն հաստատել Անգլիայում: Թերթին հասած լուրերի համաձայն՝ Բաղդասարովը, չդիմանալով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» մրցակցությանը, որոշել է վաճառել նաեւ իր «Միկացեմենտը», սակայն գնորդ չկա: Դե իսկ «Արմավիայի» հետ կապված խնդիրները տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Ու խնդիրը հասավ իր «տրամաբանական ավարտին». ամենայն հավանականությամբ, իտալական ինչ-որ ընկերություն կգնի «Արմավիան»: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Արմավիայի» իրական գնորդը, սակայն, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, որից ունեցած դժգոհությունների առիթով Բաղդասարովը զրուցել է Ս. Սարգսյանի հետ: Ավելացնեմ, որ ինչպես գիտենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եւ դրանից հետո, Հայաստանում ավիատոմսերի գները անհամեմատ բարձրացան եւ աշխարհում ամենաթանկ գներից են դարձել:

Комментариев нет:
Отправить комментарий