Շատ լավ է, տեսնում եք ինչ "ուսանողներ" ունենք, մենակ թե բոլորը գիտեն Հայաստանում ինչ ինչոց է, եւ հիմա ինչ չի համարձակվում անի Ռուսաստանը կանի Հայաստանը : Նույն սկզբունքայնությունը չի նկատվում Ղարաբաղը ու Նախիջեւանը Ադրբեջանի կազմի մեջ մտցրած եւ հիմա նույն սցենարին գնացող Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների պարագայում: Եվ եթե մի դեպքում ստիպում են լռել, պետք չի գործիք ծառայել ստիպողներին: /Ա.Շ./
Քիչ առաջ ԵՊՀ ժամանեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:Նրան ուսանողները դիմավորեցին բողոքի ակցիայով, «Արդարություն» վանկարկումներով՝ պահանջելով, որ ՆԱՏՕ-ն խստորեն դատապարտի ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման և ազատ արձակման փաստը, ինչպես նաև դադարեցնի Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը:
Ուսանողները պահանջում են, որ ՆԱՏՕ-ն միջոցներ ձեռնարկի, որպեսզի վերականգնվի արդարությունը եւ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանողը կրկին հայտնվի բանտում։
Ակցիան կազմակերպել է ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունը։
Աղբյուր Ա1+

Комментариев нет:
Отправить комментарий