Սերժ Սարգսյանը ու ոստիկանությունը շարունակում են ծաղրել ժողովրդին: Նման գործողություններին այսպիսի բնորոշում էր օրեր առաջ տվել առաջին նախագահը. «Փոխանակ գործող նախագահը խորհրդակցություն հրավիրելով ծաղրի ենթարկեր մեր ժողովրդին..»: Ըստ «Ժողովուրդ» թերթի աղբյուրների` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ցուցադրաբար ձերբակալել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի ավտոմեքենայի մեջ եղած երիտասարդ թիկնապահներին` մեքենան տանելով ոստիկանություն: Ընդ որում` դա արել են հենց ԱԺ շենքի մոտ. մեքենան կայանված է եղել այնտեղ: Թե ինչո՞ւ, երեկ թերթին չի հաջողվել պարզել: ԱԺ պատգամավորը թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ նախ` ինքը թիկնապահ չունի, երկրորդ` իրեն պատկանող ավտոմեքենաներից որևէ մեկը ոստիկանները ոչ մի տեղ չեն տարել. «Վլադիմիր Սերգեյիչն իմ ընկերն ա, ես իրան սիրում, հարգում եմ որպես ուժեղ ոստիկանապետ: Բայց ես ախրաննիկներով ման չեմ գալիս, որ տանեն: Դրա մասին բոլորը գիտեն: Ուղղակի չեմ հասկանում էդքան սուտ ով ա հնարում»: Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը ոստիկաններին հրահանգել էր «թիկնապահաթափ» անել պատգամավորներին ու գործարարներին` բացառությամբ իր տված ցուցակում ընդգրկվածների:
Փափուկ Կահույքի Քիմմաքրում, Qimmaqrum, ximchistka, химчистка, maqrum, qim maqrum, Gorgeri lvacum, ZL
Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬 Հեռ. 📲 095 780821, 📲094 780823 Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր Բազմոց - 5000 դր Բազկաթոռ - 2500 դր Գորգ և սալիկ - քմ-500դր Մատրաս - 4000 դ #qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий