Հայաստանի տղամարդկանց հավաքականը իր ուժերն է չափում Հունգարիայի հավաքականի հետ: Մեր հավաքականի կազմում հաղթական միավորը բերեց Սերգեյ Մովսիսյանը, մեր մյուս երեք մասնակիցները՝ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը իրենց ելույթներն ավարտեցին ոչ-ոքի:


Հիշեցնենք, որ այս տուրից առաջ Հայաստանը Չինաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ ուներ 17 միավոր: Լրացուցիչ միավորներով մեր հավաքականը երկրորդ տեղում էր, իսկ առաջատարը Չինաստանն էր:
Այս խաղի արդյունքում Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր միավորները կրկին հավասար էին՝ 19, և միայն լրացուցիչ միավորներով մեր հավաքականը նվաճեց վերջնական հաղթանակ:
Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադան մեկնարկել է օգոստոսի 27-ին և : Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական չեմպիոնի կոչումը արդեն իսկ երկու անգամ նվաճել է. 2006 թվականին Իտալիայի Թուրինում և 2008 թվականին Գերմանիայի Դրեզդենում: 2010թ. ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացված առաջնության ժամանակ մեր հավաքականը դուրս մնաց լավագույն եռյակից: Ֆոտո http://www.armtimes.com
Աղբյուր
Комментариев нет:
Отправить комментарий