Սեպտեմբեր 24, 2012
«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որ մի քանի տարում Բալահովիտ-Երեւան գծի ՊԱԶ-ի վարորդից վերածվեց միլիոնատերի, պետք է հանրությանը հաշիվ տա իր ունեցածի համար, պետք է բացատրի, թե այդ ինչ գումարներով է իր որդին 30 հազար դոլարանոց ծաղկեփունջ նվիրում ընկերուհուն»,- մայիսի 3-ի հանրահավաքին այն ժամանակ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանը այսպիսի խոստում էր տվել:
Եթե Սաշիկ Սարգսյանը այդ ամեն ինչը ազնիվ ճանապարհով վաստակած լիներ, պետք է որ հիմա շտապեր ընդդիմության կոչին արձագանքել եւ այս 4 ամսվա ընթացքում պետք է բոլորս արդեն իմանայինք այդ ծաղիկի եւ մնացած ամեն ինչի ծագումնաբանությունը: Բայց մենք չգիտենք այդ ծագումնաբանությունը: Նշանակում է՝ հանրությունը պետք է գտնի ավելի գործուն միջոցներ՝ այդ տեղեկատվությունը ստանալու համար: Ցավոք, մասնավոր անձինք պարտավոր չեն պատասխանել պատգամավորների հարցերին, հակառակ դեպքում ես հարցում կուղարկեի Սաշիկ Սարգսյանին՝ պատասխան ստանալու ակնկալիքով,- ասել է այսօր պատգամավորը:
Այսօր մեր երկիրն այն վիճակում է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչու է մեր երկիրն այս վիճակում: Հասկանալու ճանապարհներից մեկն էլ հենց դա է, որ հասկանանք, թե ինչքանով են մեր միլիոնատերերը, միլիարդատերերը օրինական ճանապարհով վաստակել իրենց միլիարդները»: Պարոն Փաշինյանն այդ ծաղկեփունջի պատմությունից հիշեց նաեւ, թե Կոնգրեսի նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչ առաջարկությամբ է հանդես եկել. « Ես հիշում եմ նաեւ, որ իշխանությանն եմ առաջարկել ձեռնարկ հրապարակել, թե ինչպես կարելի է 5 տարվա ընթացքում ՊԱԶ-ի վարորդից դառնալ միլիոնատեր»:
Մեր դիտարկմանը, որ այդ առաջարկին կարծես թե իշխանությունները չեն արձագանքում՝ պարոն Փաշինյանը պատասխանեց.
«Պետք է գրախանութներում նայել: Եթե չկա, ուրեմն չեն արձագանքել»: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ ՀԱԿ-ի գործունեության կարեւորագույն արդյունքներից մեկը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը: Խորհրդարանում մի քանի նախաձեռնություններ կան, «Ժառանգությւոնն» ունի նախաձեռնություն՝ հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու մասին: Մեր հարցին՝ կո՞ղմ եք դրան՝ պարոն Փաշինյանը պատասխանեց. «Հիմա քննարկումների փուլ է, այս պահին կոնգրեսի խմբակցությունը վերջնական եզրակացություն չունի: Գաղափարը շատ հետաքրքիր է, պետք է անդրադառնանք»: Ամբողջությամբ այստեղ Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий