Քրդական Բանվորական կուսակցությունը /ՔԲԿ/ հիմնադրվել է 1978 թ. նոյեմբեր 27 -ին : Թուրքական կանոնավոր բանակի եւ ՔԲԿ մարտիկների միջեւ առաջին լուրջ ռազմական բախումները սկսվել են 1984 թ -ին եւ տարբեր ուժգնությամբ մինչեւ հիմա շարունակվում են: Քրդական բանվորական կուսակցությունը պատերազմ է մղում սեփական պետության ստեղծման համար, իսկ թուրքական կառավարությունը իրենց տերիտորիալ ամբողջականության համար: XXI դարի սկզբին քրդերը ամենամեծ ժողովուրդն են որ սեփական պետություն չունեն:

Դեպի ճամբար տանող ճանապարհը: Քուրդ բնակչությունը մեծամասնություն է կազմում Քուրդիստանում- էթնիկ շրջան, որ գտնվում է Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի տարածքներում: Իրաքի լեռներում են նրանց թիկունքային զորամիավորումները: Էրբիլյա հնագույն պատմական քաղաքի մոտ, որը իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքն է:
Այս բազայի կին մարտիկները տարբեր երկրների քաղաքացիներ են հանդիսանում եւ հասարակության տարբեր շերտերից են: Նրանք բոլորը սպարտանյան պայմաններում են անցկացնում այստեղ:
Կին մարտիկներին ըստ ՔԲԿ պայմանների արգելվում է մոտ հարաբերությունների մեջ լինել տղամարդ մարտիկների հետ: Կանայք եւ տղամարդիկ հավասար են, նրանք բոլորը պարտավոր են միեւնույն ծանրաբեռնվածությամբ վեցամսյա նախնական պարապմունքներ անցնել:
Կուրսանտները պարտավոր են կանգնած սնվել, ինչպես եւ զինվորները մարտական գործողությունների ժամանակ: Նման կազմակերպվածությունը թույլ է տալիս արագ հակադարձել հակառակորդի հանկարծակի գրոհներին: Իրենց ուտելիքի չափաբաժինը իրենց մոտ են պահում, սնունդը խիստ նորմավորված է: Մենյուի մեջ մտնում է հաց, լոբազգիներ, ավանդական ֆեթա պանիր եւ զեյթուն:
Օրվա երկրորդ կեսին անց են կացվում տեսական /թեորետիկ/ պարապմունքներ , ուսանողները պարտավոր են ըստ ծրագրի գիտելիքներ ստանալ եւ տիրապետել մի քանի հումանիտար առարկաների, այդ թվում ՔԲԿ գաղափարախոսություն, փիլիսոփայություն, գրականություն:
Առավոտյան ժամը հինգին մարզանք:
Թաքնվում են թուրքական անօդաչու թռչող սարքերից: Եթե հայտնաբերվեն, այս նույն տեղում մի քանի ժամվա մեջ գալիս են թուրքական ռմբակոծիչներ:
Կուրսանտները իրենց թույլ են տալիս ծառը բարձրանալ թութ ուտել:
Օրվա վերջում մշակութային ծրագիր:
Կադիլ լեռան վրա գտնվող ռազմաբազա
Մարտիկները ճակատային գծից եկել են Իրաքի հյուսիսում գտնվող Կադիլ լեռան վրա գտնվող ռազմաբազա հանգստանալու, որից հետո նորից ճակատ:
Կանանց պարտիզանական ջոկատը նշում է Զիլանի օրը /Զիլան 1996 թ. աչքի ընկած քուրդ կին մահապարտ, իր հետ սպանել է 8 թուրք զինվոր, 29 վիրավորվել է/:
Այս 30 տարվա պատերազմական բախումները մեկ թուլանում են մեկ նոր թափով են ուժեղանում: 1993 թ. սկսած 5 անգամ միակողմանի հրադադար է հայտարարվել այդ պատերազմում: Քուրդիստանի բանվորական կուսակցությունը հաճույքով իր շարքեն է ընդգրկում կին մարտիկների, 1990 -ական թվերին բոլոր մարտիկների 30% կանայք էին կազմում: Քրդերի ավանդական մշակույթում կնոջ դերը ենթարկվելն է տղամարդուն, բայց բանակում դա նշանակություն չունի, բոլորը միատեսակ հրահանգավորում են անցնում, միասին մարզվում են, միասին ուտում: Առաջարկում ենք դիտել Քոլին Դելֆոսի (Colin Delfosse) «ՔԲԿ ամազոնուհիները» («Les Amazones du PKK»)նախագծի լուսանկարները: Լուսանկարները արվել են Իրաքում գտնվող քուրդ կանանց ռազմաբազայում:

Դեպի ճամբար տանող ճանապարհը: Քուրդ բնակչությունը մեծամասնություն է կազմում Քուրդիստանում- էթնիկ շրջան, որ գտնվում է Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի տարածքներում: Իրաքի լեռներում են նրանց թիկունքային զորամիավորումները: Էրբիլյա հնագույն պատմական քաղաքի մոտ, որը իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքն է:
Այս բազայի կին մարտիկները տարբեր երկրների քաղաքացիներ են հանդիսանում եւ հասարակության տարբեր շերտերից են: Նրանք բոլորը սպարտանյան պայմաններում են անցկացնում այստեղ:
Կին մարտիկներին ըստ ՔԲԿ պայմանների արգելվում է մոտ հարաբերությունների մեջ լինել տղամարդ մարտիկների հետ: Կանայք եւ տղամարդիկ հավասար են, նրանք բոլորը պարտավոր են միեւնույն ծանրաբեռնվածությամբ վեցամսյա նախնական պարապմունքներ անցնել:
Կուրսանտները պարտավոր են կանգնած սնվել, ինչպես եւ զինվորները մարտական գործողությունների ժամանակ: Նման կազմակերպվածությունը թույլ է տալիս արագ հակադարձել հակառակորդի հանկարծակի գրոհներին: Իրենց ուտելիքի չափաբաժինը իրենց մոտ են պահում, սնունդը խիստ նորմավորված է: Մենյուի մեջ մտնում է հաց, լոբազգիներ, ավանդական ֆեթա պանիր եւ զեյթուն:
Օրվա երկրորդ կեսին անց են կացվում տեսական /թեորետիկ/ պարապմունքներ , ուսանողները պարտավոր են ըստ ծրագրի գիտելիքներ ստանալ եւ տիրապետել մի քանի հումանիտար առարկաների, այդ թվում ՔԲԿ գաղափարախոսություն, փիլիսոփայություն, գրականություն:
Առավոտյան ժամը հինգին մարզանք:
Թաքնվում են թուրքական անօդաչու թռչող սարքերից: Եթե հայտնաբերվեն, այս նույն տեղում մի քանի ժամվա մեջ գալիս են թուրքական ռմբակոծիչներ:
Կուրսանտները իրենց թույլ են տալիս ծառը բարձրանալ թութ ուտել:
Օրվա վերջում մշակութային ծրագիր:
Կադիլ լեռան վրա գտնվող ռազմաբազա
Մարտիկները ճակատային գծից եկել են Իրաքի հյուսիսում գտնվող Կադիլ լեռան վրա գտնվող ռազմաբազա հանգստանալու, որից հետո նորից ճակատ:
Կանանց պարտիզանական ջոկատը նշում է Զիլանի օրը /Զիլան 1996 թ. աչքի ընկած քուրդ կին մահապարտ, իր հետ սպանել է 8 թուրք զինվոր, 29 վիրավորվել է/:
Комментариев нет:
Отправить комментарий