9.27.2012

Կա «հավատացյալ» մարդկանց մի տիպաժ, որ դիմացինին առաջինն են անհարկի տրտմեցնում՝ վիրավորելով (հիմնականում խելքի պակասությունից) , և երբ ստանում են ադեկվատ պատասխան, թեկուզ արդեն իրա հասցրածից մի քիչ անհամարժեք ավելի, սկսում են տգետաբարո «զոհին» մեղադրել անՔրսիստոսության , հպարտության, մեծամտության, անբարիության, անզիջողականության , անսիրության և այլնի մեջ(մոտավորապես այսպես,- ինչի՞ երբ աջ այտիդ խփեցի, մյուսը դեմ չտվեցիր, չէ՞ որ դու ասում ես թե Քրիստոնեա ես, ամեն օր Սուրբ Գրքից մեջբերումներ ես անում և այլն), իչքան էլ որ փորձես այդ «բարոյագիտության հեգեմոնների» առջև արդարությունը վերականգնել՝ զուր ա, միևնույն ա չի ընկալելու (եթե հիմարին մանրացրած հացահատիկի հետ միասին սանդի մեջ սանդակոթով լավ ծեծես, նրա հիմարությունը չի հեռանա նրանից։): Դեռ ավելին ներողություն խնդրելու փոխարեն, իրենք են սպասում դրան, խոնարհվելու փոխարեն, փորձում են խոնարհեցնել, հեզանալու փոխարեն՝ հեզացնել, լռելու փոխարեն՝ լռեցնել, սանձվելու փոխարեն՝ սանձել...: Դրանից էլ էլ ավելի, որպես մի փորձող սատանա՝ զրպարտող բերանով տարածում են արդեն իրենց իսկ կողմից սրբագրված այդ մարդու վատահամբավությունը...: Այս բանը քրիստոնյա հավատացյալների մեջ հաճախ է տեղի ունենում, ստեղ ակամայից հիշում ես Տիրոջ խոսքերը.
«Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել: Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր: Հովհ, 8»

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում