Ալեքսանդր Վալտերովիչ Լիտվինենկո
(1962 թ. դեկտ.4,Վորոնեժ — 2006 թ,նոյեմբերի 23 Լոնդոն) — պետանվտանգության փոխգնդապետ, 1988-99-թթ.. — ՊԱԿ /ԿԳԲ/ աշխատակից—ՖԱԾ, աշխատել է ահաբեկչության դեմ հատուկ պայքարի խմբում: Արժանացել է պարգեւների լավ աշխատանքի ՝ վտանգավոր հանցագործներ վնասազերծելու համար:
Քննադատել է Պուտինին:
1998 թ. մամլո ասուլիսում, մի խումբ աշխատակիցների հետ, հայտարարեց, որ 1997 թ. ղեկավարությունը գեներալ-մայոր Եվգենի Խոխոլկովը եւ Ալեքսանդր Կամիշնիկովը բանավոր հրամայել են սպանել Բորիս Բերեզովսկուն: ՖՍԲ -ն իր հերթին ասաց որ նման հրաման չի եղել այլ եղել է անզգույշ արտահայտություն:
2000թ., իր նկատմամբ քրեական հետապնդումների պատճառով ընտանիքով փախել է Մեծ Բրիտանիա, որտեղ
2001թ. անգլիական իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել:
2002թ. ՖՍԲ -ն անգլիական իշխանություններին է դիմում հարցաքննության կանչելու Լիտվինենկոյին, 1999 թ. ահաբեկչությունների գործով: Լիտվինենկոն ասում է, որ ինքը պատրաստ է ցուցմունքներ տալ ըստ օրենքի ոստիկանությունում այլ ոչ հատուկ ծառայություններում, որը որպես նախկին սպա նա կոռեկտ չի համարում:
«ФСБ взрывает Россию» գրքի համահեղինակ է, ինչպես նաեւ «Лубянская преступная группировка», որտեղ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներին մեղադրում է Ռուսաստանում 1999թ. մի շարք բնակելի շենքերի պայթյուններ կազմակերպելու եւ այլ ահաբեկչական գործողությունների մեջ, որը նրա կարծիքով կապված է Պուտինի իշխանության գալու հետ:
Մահացել է պոլոնիում- 210 ռադիոակտիվ նյութով թունավորվելուց:
2011 թ. դրությամբ, թունավորման հետ կապված Սքոտլանդ Յարդի անցկացրած հետաքննությունը շարունակվում է:
- - -
2006թ. նոյեմբերի 20 դրությամբ, Լիտվինենկոն զինված պահակախմբի հսկողությամբ գտնվել է հիվանդասենյակում, նրա առողջացման հնարավորությունը գնահատվել է 50/50 : Հիվանդի մոտ խախտվել է ողնուղեղի գործոնեությունը, որը բավարար լեյկոցիտներ չի արտադրել օրգանիզմի իմունային համակարգին աջակցելու համար: Դա խոսում էր հզոր ռադիոակտիվ արագ տրոհվող նյութով թունավորվելու մասին: Ոստիկանությունը մահափորձ կազմակերպելու գործով հետաքննություն է անցկացրել:
2007թ. Բերեզովսկին իր հարցազրույցում նշել է, որ Լիտվինենկոն իր հետ զրույզում ասել էր "ԿԳԲ -ն անպայման սպանելու է իրեն:
Մինչ այդ.
2003 թ. հոկտեմբերին ըստ «The Sunday Times», Լիտվինենկոյի վրա են դուրս գալիս ՖՍԲ մայոր Անդրեյ Պոնկինը եւ ինչ որ Ալեքսեյ Ալեխին անունով մարդ, նրանք Լիտվինենկոյին ասում են որ "ՖՍԲ ներսում Պուտինի նկատմամբ դժգոհությունները աճում են" , ցանկանում են Բերեզովսկու հետ խոսել Պուտինին վերացնելու շուրջ: Լիտվինենկոն գնում է ոստիկանություն եւ 10 էջանոց դիմում գրում, որի շնորհիվ ԿԳԲ այդ նախկին աշխատակիցներին Մեծ Բրիտանիայում ձերբակալում են:
- - -
2006թ. նոյեմբերի 1, Լիտվինենկոն մի քանի հանդիպումներ է ունենում, այդ թվում «Itsu» սուշի բարում ժամը 14:00 :
2006 թ. նոյեմբերի 1, երեկոյան Լիտվինենկոն իրեն վատ է զգացել եւ գնացել է լոնդոնյան Բարնետ շրջանի հիվանանոց:
2006 թ. նոյեմբերի 11, Լիտվինենկոյի ենթադրվող թունավորման մասին լուրը հայտնի է դառնում լրատվամիջոցներին:
2006 թ. նոյեմբերի 17, Լիտվինենկոյին տեղափոխում են Լոնդոնի Համալսարանական հիվանդանոց (անգլ.) :
2006 թ. նոյեմբերի 19, հայտարարվում է, որ Լիտվինենկոն թունավորվել է տալիումով ( լատ. Thallium):
2006 թ. նոյեմբերի 21, բժիշկները կասկած են հայտնում տալիումով թունավորվելու վերաբերյալ, առաջանում է ռադիոակտիվ նյութով թունավորվելու վարկածը:
2006 թ. նոյեմբերի 23, տեղական ժամանակով 21:21 Լիտվինենկոն վախճանվում է սրտի սուր անբավարարության նոպայից: Մահվանից 3 ժամ առաջ նրա մեզում պոլոնիումի հետքեր են հայտնաբերվել: Բժիշկները մարմինը երկար ժամանակ չեն բացել ռադիոակտիվ ճառագայթահարվելու վտանգի պատճառով:
2006 թ. դեկտեմբերի 7, թաղվել է փակ սարկոֆագով (վկայել է Ահմեդ Զաքաեւը իր հարցազրույցում) :
- - -
Նաեւ
Չթողեցի՞ն Սիրունյանին ցնցող նորություն հայտներ:
Վանո Սիրադեղյանի 1998 թ. նամակը:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Աղբյուր Վիքիպեդիա
(1962 թ. դեկտ.4,Վորոնեժ — 2006 թ,նոյեմբերի 23 Լոնդոն) — պետանվտանգության փոխգնդապետ, 1988-99-թթ.. — ՊԱԿ /ԿԳԲ/ աշխատակից—ՖԱԾ, աշխատել է ահաբեկչության դեմ հատուկ պայքարի խմբում: Արժանացել է պարգեւների լավ աշխատանքի ՝ վտանգավոր հանցագործներ վնասազերծելու համար:Քննադատել է Պուտինին:

Комментариев нет:
Отправить комментарий