8.05.2012

Ինչպես են ոչնչացնում Հայաստանը: (1)

Մեր վայ լրագրողներին այլեւս չի բավարարում հեռուստատեսության բլոկադան, ռեժիմը դրանց սկսել է վճարել մասնավորապես համացանցում պառակտություններ գցելու քոչարյանական մեթոդները իրականացնելու համար: Այդ գործին լծված է նաեւ blognews.am կայքը, որը ի թիվս այլ նյութերի /տեղադրում է նաեւ իմ բլոգի ոչ քաղաքական թեմաներով գրառումները/ պարբերաբար ռեժիմին քծնող փղանման բլոգերների կողմից կազմած ցիցեռոնա- հայրենասեր մտքեր է տեղադրում, իշխանական ներկայացուցիչների հասցեին ընդդիմության ներկայացուցիչների ֆեյսբուկում հնչած կարծիքները, որին հետեւում է ապստամբ ընդդիմադրի վրա թվային գերակշռություն ստեղծելու նպատակով ստեղծված հազարավոր իշխանական կեղծ պրոֆիլներով բոտերի ջղայնացած մեկնաբանություններով գրոհը :

Մինչդեռ երկրի վիճակը աղետալի է: Ըստ ՀԲ -ի Ասիայի ամենաաղքատ երկրում ՝ Կամբոջայում ավելի ցածր է աղքատության մակարդակը քան մեր երկրում: Հայաստանի հեռուստատեսության տիրույթում վաղուց չենք լսում օբյեկտիվ տեղեկություններ երկրում տիրող վիճակի մասին, ներկա պահի ահռելի արտագաղթի, չկան երկիրը ընդմիշտ լքողների մասին ռեպորտաժներ օդանավակայանից  կամ ավտոկայանից, սահմանամերձ եւ ոչ սահմանամերձ դատարկ գյուղերի ու բնակավայրերի , որպես կանոն չկան տեղեկություններ բեւեռվածության մասին, մինչդեռ հայտնի է որ այդ ցուցանիշով Հայաստանը հաստատուն կերպով առաջին տեղերից մեկն է աշխարհում զբաղեցնում, 1999 թ. հոկտեմբերի 27 ոճիրից հետո կամ շնորհիվ դրա:  Ինչպես նաեւ չկան այդ թվականից կոռուպցիայի գծով ամեն տարի նախորդի համեմատ միջազգային կառույցների կողմից աճ գրանցելու փաստի մասին տեղեկություն, փոխարենը կոռուպցիան ներկայացվում է իրականությանը հակառակ ձեւով, որպեսզի արժանահավատ երեւա, հաջողացնում են վկայակոչել նույն կառույցների զեկույցները, վերցնելով դրանցից մի քանի անորոշ նախադասություն: Մարդիկ տեղյակ չեն օրինակ, որ Հայաստանը առաջին տեղերից մեկն է գրավում աշխարհում անիմաստ թանկարժեք եւ շատ ծախսատար ավտոմեքենաների քանակով, բայց ժողովրդի մի ստվար զանգվածի աղքատության մակարդակը, ինչպես ասել են երեւանամերձ գյուղերից մեկի բնակիչները /դա շատ լավ երեւում է նաեւ աղբարկղներից սնվող բնակիչների քանակից/ ավելի ներքեւ է քան պատերազմի ցուրտ ու մութ տարիներին էր, կիրառվում է մարդկանց երկրից քշելու տարբեր եղանակներ, ի դեպ այդ գյուղի բնակիչներից իմացա /Նոր Կյուրին/, որ նոր օրենքի պատճառաբանությամբ /ըստ այդ օրենքի կետերից մեկի պետք է որեվէ մեկը մոտ 300 հազար դոլարով գնի կոմունիստների ժամանակ կառուցած գյուղի ջրագիծը, առաջիկայում ավելի շատ տեղեկություն կհավաքեմ սրա մասին/ որպեսզի տվյալ գյուղը կարողանա օգտվել խմելու ջրից, նշածս գյուղում այդ պատճառաբանությամբ անջատել են խմելու ջուրը, այսինքն որոշվել է մեզ վաճառել կոմունիստների կառուցածը: Ոչինչ որ ջուր չլինելու պատճառով մարդիկ կարող են հիվանդանալ զանազան մանրեներից:

Անգամ Ղարաբաղի պատերազմի տարիներին ըստ ՀԲ տվյալների պատերազմող Հայաստանի բնակիչների կենսամակարդակը /մեկ բնակչին ընկնող ՀՆԱ ծավալ/ աշխարհի միյուս երկրներից այսքան մեծ տարբերություն չէր կազմում /տես ՀԲ աղյուսակը/ քան այժմ, որը իմ կարծիքով արտագաղթի հիմնական պատճառներից է, տարբերությունը ավելի ցայտուն կլիներ եթե բեւեռվածության ցուցանիշով ներկայացվեր : Այդտեղ Հայաստանի յուրաքանչյուր բնակչին տարեկան ընկնող եկամուտի ցուցանիշը 6140 դոլար է, ըստ ՀԲ -ի, բայց պարզ է այդքան եկամուտ քչերն ունեն: Հայաստանի իրական վիճակից տարբերվող նման բարձր թիվը պայմանավորված է բեւեռվածությամբ, կան երկրներ որտեղ 6140 -ից քիչ է ավելի մեկ շնչին ընկնող եկամուտը /օրինակ Ուկրաինայի ՀՆԱ  - 7080 դոլար է/, բայց քանի որ բեւեռվածությունը, կոռռուպցիան, անհամեմատ քիչ է Հայաստանի համեմատ հայերը արտագաղթում են եւ  ապրում այնտեղ: Անգամ այս թվով Հայաստանը ավելի շատ է տարբերվում աշխարհի երկրներից քան Ղարաբաղի պատերազմի ժամանակ էր:

Հեռուստատեսությամբ իրեն թիվ մեկ թոկ շոու հռչակած ծայրահեղ աղքատների մասին հաղորդաշարը կարծես գտել է աղքատության պատճառը, պարզվում է մարդիկ աղքատ են այն բանի հետեւանքով, որ սրան նրան չեն դիմում օգնության խնդրանքներով:  

Ի դեպ սեռժական վերլուծագանգերի ու կեղծ ընդդիմադիր կուսակցությունների կողմից չենք լսի անընդհատ թմբկահարվող "ցուրտ ու մութ տարիների" կողքին համեմատական վերլուծություն, ասենք ինչու է ցուրտ ու մութ տարիներին հնարավոր եղել տրամվայի գործարկումը, բայց Քոչարյանի կողմից / 1996 թ. արդեն կար շուրջօրյա էլեկտրամատակարարում/ իշխանությունը խաբեությամբ / կեղծ ժեկի տեղեկանք ներկայացնելու/ ու հանցագործությունների շնորհիվ /1999 թ. հոկտեմբերի 27, 2004 թ. ապրիլ, 2008թ. մարտի 1/ զավթելուց հետո, 2004 թ. էլեկտրականության պատճառաբանությամբ ոչնչացվեց ժողովրդի կողմից սիրված տրանսպորտը, ՝ Երեւանում մոտ 100 տարի գործող տրամվայը, ընդ որում ոչնչացման ծախսերը մեղմելու համար /գծերի փոխարեն ասֆալտի փռում/ օգտագործվեց Քրքորյանի միջոցները, հնարավոր է նաեւ այս պատճառով մեծ բարերարը հետագայում հրաժարվեց Հայաստանին որեւէ օգնություն տրամադրել :

Հայաստանի սոցիալապես անապահով մարդկանց հաշվին գումար վաստակելու նպատակով հայ լրագրողները կատաղի պայքար են մղում ռեժիմի հակառակորդների դեմ, մի քանի օր առաջ պատահաբար լսեցի Շանթի լրագրողը Ադրբեջանում ծայրահեղ վատ սոցիալական վիճակից բողոքող ադրբեջանցիներից էր խոսում, կարելի էր մտածել որ Հայաստանի վիճակը ավելի լավ է /մինչդեռ մինիմալ սոց վճարումները այնտեղ անհամեմատ ավելի բարձր է/, չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել, հիմա մեկ րոպեի ընթացքում ցանկացած տեղեկություն կարելի է ինքնուրույն իմանալ:

Վերջերս իրենց քաղաքական հայացքների համար ՀԱԿ երիտասարդներին ազատազրկման դատապարտած Սերժ Սարգսյանի ռեժիմի հերթական ստոր գործողության դեմ հասարակական համախմբումը կանխելու համար օգտագործվում է քոչարյանական զինանոցի ազգին բաժանել մասերի եւ իրար դեմ հանելու տարբերակը:
Տեղադրում եմ Ցիցեռոնին հիշատակող լրագրող-բլոգերի "գործը", վերեւում հոդվածի իմ մեկնաբանությունն է .
Արմեն Քոչինյան մեկնաբանություն прокомментировал ссылка.
  նախ էս հարցը ինչիա անընդհատ մեջտեղ բերվում ու սուտ հայրենասիրության աժիոտաժ առաջացվում, ներկա պահին Սեռժիկը Գուրգենի ընկերներին անմեղ տեղը փակելա,որից մեկին 6 տարով,իմ կարծիքով սրա համար: 1.Լեւոնը Կոմանդոսի ու մյուսների բարձրացրած Շուշիի հարցերով ասելա - ես պետական գաղտնիք չեմ բացելու: Վերջ, ով խելք ունի ամեն ինչ կհասկանար : 2. Դուք ձեզ հարցրեք Էդ ոնց էղավ Սեռժիկը Ռոբը Կոմանդոսը խաբար էղան , Լեւոնը չէ: 3. Հոկտ.27 հետո վլաստը իրանց ձեռնա անցել, արդեն 13 տարիա,դե մի մետր հող գրավեիք էլի Լեւոնը թող խաբար չլիներ,բացի Օպերան մի քանի տարով գրավելուց ու երկրի ունեցվածքը ծտին բարձելուց ոչ մի բան չեն գրավել: 4.էդքան հայրենասեր են թող էս արտագաղթի մասին մտածեն, 2 միլիոն մարդա մնացել երկրում:
· ·


    • Nvard Vahané Manasian բայց ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է Շուշին ազատագրած հրամանատարներին, այն էլ այս մարդուն, այդպիսի որակումներ տալ, սահման չկա՞, ժողովրդավարություն չի նշանակում ամեն բան
      пятница в 0:38 с помощью мобильного ·

    • Արմեն Քոչինյան
      պնակալեզ պատվեր կատարող լրագրողններն են մեղավոր երկրի էս վիճակի համար կոնկրետ հիմա որ դրելա էդ հոդվածը դրանցից մեկնա,2.եթե մարդը քաղաքական հայտարարություն է անում /Կոմանդոսը փաստորեն քաղ. հայտարարություն է արել/ ուրեմը բնականա նաեւ տարբեր տեսակի արձագանքները, բայց ես չեմ կարծում որ ներկա
      պնակալեզուները Գուրգենից հայրենասեր են, փորձը ցույցա տվել որ եթե կռիվա լինում Գուրգենի նմաններն են գնում հայրենիքի համար կռվում,փաստը էնա որ երկրում մոտ 2 միլիոն մարդ է մնացել,որոնցից կեսը ըստ հարցումների նույնպես ուզումա բայց հնարավորություն չունի արտագաղթելու, էս իշխանությունների վարած քաղաքականությունը հայրենասիրությունա ?
      пятница в 1:20 · · 4
Հ.Գ. Այս գրառումով սկսում եմ "Ինչպես են ոչնչացնում Հայաստանը" քաղաքական գրառումների շարք :

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում