7.31.2012

ՀՀԿ-ի թեկնածուին առաջադրում եւ պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սա է իրականությունը:

Համաձայն եմ նրա կարծիքներին, բայց հարցազրույցը ընթերցելով կարելի է նկատել որ Դավիթ Շահնազարյանը նորից, ինչպես ՀԱԿ -ից  դուրս գալու ժամանակ, ոչ մի թթու խոսք չի ասում Սեռժ Սարգսյանի հասցեին: Միգուցե դա հատու՞կ քաղաքականություն է նրա կողմից, հասկանալի է որ նա  գլխավոր վտանգ է տեսնում Քոչարյանին, միգուցե: Անձամբ ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի միջեւ, ոչ միայն այն պատճառով որ դրանք հայի դեմ ուղղված ամենամեծ չարիքն են ու այդ նպատակին ծառայող գործիք օտար ուժերի համար, կամ երկուսին էլ միավորում է հոկտեմբերի 27, մարտի 1 եւ այլ 
ոճիրների կազմակերպման գլխավոր կասկածյալի կարգավիճակը:
Բոլորի համար պարզ է, որ երկուսն էլ երկիրը հաստատուն նպատակային քայլերով տանում են ոչնչացման,  անգամ Սեռժի "հաջողությունները"  այդ գործում ավելի մեծ են, միայն այս տարվա վեց ամիսներին 100 հազարից ավելի մարդ է արտագաղթել, ավազակապետության հիմնումից /հոկտ. 27/ մինչեւ հիմա ավելի քան մեկ միլիոն
Հարցազրույցը.
- - -
 «Կոնսենսուս՝ հանած օլիգարխիա»

Դավիթ Շահնազարյանը քաղաքական ուժերին առաջարկում է որդեգրել այս կարգախոսը եւ պնդում է, որ ՀԱԿ-ից հնչած գնահատականներից վիրավորված չէ:

- Սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխող քաղաքական ուժը պատրաստվում է առաջադրել կամ սատարել իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին. ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին է դա խոսում:

- Շատ պարզ, նույնիսկ պարզունակ իրավիճակ է. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առաջարկել են միասնական թեկնածու, կամ ավելի ճիշտ կլինի այսպես ձեւակերպել՝ ՀՀԿ-ի թեկնածուին առաջադրում եւ պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սա է իրականությունը:

- Նման ակնհայտ գործընթացների պարագայում Հայ ազգային կոնգրեսի մղումը՝ ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանի գրկից կտրելու, հաջողության ի՞նչ երաշխիք ունի:

- Ճիշտ կլիներ այդ հարցն ուղղեիք ՀԱԿ-ի ներկայացուցիչներին: Ավելի քան ակնհայտ է, որ այն ամենը, ինչը հիմա տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կյանքում, ուղղակիորեն կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Կա երկու տարբերակ՝ կա՛մ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռանկյունին կստանա իր կողմից ծրագրավորված թեկնածուին (ՀՅԴ-ն արդեն հայտարարել է՝ ով է իր համար եռյակի միակ միասնական թեկնածուն), կա՛մ էլ ընդհանրապես այդ եռյակի յուրաքանչյուր տարր առանձին կմասնակցի (կամ չեն էլ մասնակցի՝ դա արդեն կարեւոր չի լինի) նախագահական ընտրություններին իր ոչ «այլընտրանքային» թեկնածուով: Արդեն նշել եմ, կրկնեմ՝ այդ եռյակի միասնական թեկնածուն (ով էլ որ լինի) չի կարող որեւէ հնարավորություն անգամ ունենալ ներկայանալու որպես ընդդիմության թեկնածու:

Հենց այդ եռյակի եւ նրանց սպասարկող ինչ-որ կառույցների կողմից առաջ է քաշվել երկու կարգախոս, որոնք, ըստ էության, իրենց բովանդակությամբ բացարձակապես նույնն են՝ «միասնական ճակատ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի», եւ որ քաղաքական դաշտում պետք է ձեւավորել «կոնսենսուս՝ հանած Սերժ Սարգսյան»: Ես առաջ եմ քաշում մեկ այլ կարգախոս՝ «կոնսենսուս՝ հանած օլիգարխներ», որի հիմնավորումն արդեն տվել եմ: (Այս մասին Դ. Շահնազարյանը մանրամասնորեն խոսել է «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում - Ն. Գ.):
Հոդվածը ամբողջությամբ այստեղ.

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում