7.21.2012

Ամենավտանգավոր հյուրանոցը աշխարհում (11 photos)

- Իտալիական Ալպերում սկսվել է իր առաջին հյուրերին ընդունել աշխարհում ամենավտանգավոր հյուրանոցը, որը նախատեսված է արշավականների համար: Հյուրանոցը 300 մետր բարձրության վրա կախված է ժայռերի վրա: Այստեղ կարող են գիշերել 12 հոգի, ովքեր նպատակ են դրել նվաճել Մոնբլանը:

Հյուրանոցը կրում է հայտնի իտալական լեռների բարձունքներ նվաճող Giusto Dzhervazutti անունը: Ըստ փորձագետների `հյուրանոցը կարող է փրկել արշավականների կյանքը եթե նրանք մոլորվել են մթության մեջ կամ վատ եղանակ է: Մայիսի վերջին բացված արեւային մարտկոցներով աշխատող հյուրանոցը, փոխարինեց նախկին փայտե խրճիթին, որը կառուցված էր դեռ 1948 թ.: Հյուրերը ապահովված են փայտե մահճակալներով, խոհանոց, մառան եւ ճաշասենյակով, եւ հյուրասենյակով ՝Fribouze սառցադաշտի ֆանտաստիկ տեսարանով: Հյուրանոցը, որ կառուցվել է իտալական Leap Factory ընկերության դիզայնով, 250.000 հազար եւրո է արժեցել: Առանձին կոնստրուկցիաներ ուղաթիռով են տեղափոխել մոտ հազար մետր ծովի մակարդակից բարձրության վրա գտնվող կառուցվող հյուրանոց: Հյուրանոցում ապրելու արժեքը մոտ 30 եվրո է մեկ գիշերվա համար, տեղերը հնարավոր է ամրագրել ինտերնետի միջոցով:
(11 Ֆոտո)











Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում