6.09.2012

Մանվել Գրիգորյանը ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ընտրության ժամանակ քվեաթերթիկի վրա «Մուկ» է գրել

Համարձակը Մանվել Գրիգորյանն է
Համարձակը Մանվել Գրիգորյանն է11:20 - 09.06.2012 Հղումը- http://www.yerkir.am/am/news/26823.htm
«168 ժամի» լավատեղյակ աղբյուրների համաձայն` ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ընտրության ժամանակ քվեաթերթիկի վրա «Մուկ» է գրել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած գեներալ Մանվել Գրիգորյանը:

Նախօրեին մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Հ. Աբրահամյանն իր ազդեցության
տակ գտնվող պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին հանձնարարել է պարզել, թե ով է եղել այդ պատգամավորը, որպեսզի նրան պատժի: Բայց երբ պարզել է, որ դրա հեղինակը Մ. Գրիգորյանն է, Հ. Աբրահամյանը չի կարողացել ոչինչ անել:

Բանն այն է, որ Հ. Աբրահամյանն ու Մ. Գրիգորյանը տեւական ժամանակ լարված հարաբերություններ ունեն: Եվ հիմա ԱԺ նախագահը կանգնել է փաստի առաջ` չի կարող պատասխանատվության ենթարկել գեներալին ու, փաստորեն, պետք է կուլ տա այդ վիրավորանքը, այն դեպքում, երբ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմն արդեն տեղյակ են այդ մասին:


Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում