6.06.2012

Գիտնականները փորձարկում են քաղցկեղի ագրեսիվ տեսակը դադարացնող դեղամիջոցը

telegraph.co.uk 5 հունիս, 2012
Նոր հակաքաղցկեղային փորձարարական T-DM1 միջոցը իրեն լավ է դրսեւորել, մասնավորապես, կրծքի քաղցկեղի ագրեսիվ տեսակի դեմ պայքարում, որը կապված HER2 սպիտակուցի հետ, գրում է The Telegraph -ը:

Թեստերը ցույց տվեցին, որ այս դեղորայքը երեք ամիս ավելի երկար է դիմադրում քաղցկեղի գրոհին, քան ստանդարտ թերապիան է, դրան գումարած, ավելի քիչ կողմնակի բարդություններ է առաջացնում: T-DM1 աշխատում է միանալով քաղցկեղի բջիջների մեկ մասին, թույլ չտալով որ այն աճի, կամ տարածվի: Դրա հետ միաժամանակ, դեղամիջոցը թափանցում է բջիջից ներս, անջատելով տոքսին: Այսինքն, բջիջները ներսից խոցվում են:

Բուժումը փորձարկվել է 1000 - կամավորներից բաղկացած խմբում: Դեղամիջոցը մարմին է մտցվել ներերակային եղանակով, յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ, 10 -ից 4 - ի մոտ ֆիքսվել է ռեակցիա T-DM1 հանդեպ: Ստուգողական խմբից որոնք ստանդարտ թերապիա են ստացել, արձագանքել է մեկ երրորդից պակասը: Տարվա վերջում, արտադրող - Roche Ընկերությունը մտադիր է դեղամիջոցի համար լիցենզիա ստանալ:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում