6.15.2012

Հոգեբանները հաշվարկել են. Մեկ շաբաթյա արձակուրդը անիմաստ է

June 15, 2012

Մարդիկ ովքեր արձակուրդ են գնում մեկ շաբաթով, պետք է իմանան, որ իրենց արձակուրդը փաստորեն նվազում է երեք օրվա, քանի որ պահանջվում է չորս օր «փոխակերպվելու» համար, - գրում է The Telegraph -ը: Հենց չորրորդ օրը մարդիկ հանգիստ են զգում եւ վերջապես մոռանում ամենօրյա սթրեսը:

Բրիտանական վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հինգերորդ աշխատողը հոգեբանական ճնշման պատճառով նպատակին չի օգտագործել իրեն հասնող հանգստյան օրերը («աշխատանքը չափազանց մեծ պատրաստվածություն է պահանջում»): Ընդ որում, յուրաքանչյուր յոթերորդը վախենում է անգամ երկրից դուրս գալ անբարենպաստ տնտեսական վիճակի պատճառով:

Ամեն չորրորդը, արդյունքում, միեւնույն է աշխատում է, երեսուն տոկոսը հանգստյան օրերին մտածում է աշխատանքի մասին: Սակայն, չնայած դրան, երեք աշխատողից ավելի քան մեկը ընդունում է, որ հանգստից հետո ավելի հեշտ է աշխատել: Հոգեբան Գլեն Վիլսոնը առաջարկում է, ավելի հաճախ մի քանի օրով հանգստանալ որպեսզի բարելավել աշխատունակությունը, քանի որ երկար արձակուրդի ազդեցությունը արագորեն վերանում է 2-3 շաբաթվա ընթացքում:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում