6.10.2012

Ծերացման գենի վրա ազդելու հնարավորություն են գտել: Ճապոնացի գիտնականներ

Գիտնականների մի խումբ Ճապոնիայից (Օսակայի Համալսարան) հայտնաբերել է, որ մարդու արյան մեջ առկա հակավարակային հյուսվածքային շիճուկի սպիտակուցներից մեկը անմիջականորեն ազդում է նրա ծերացման վրա, ըստ  «ИТАР ТАСС»-ի, հղում կատարելով
տեղական զանգվածխային լրատվամիջոցներին։
 Ինչպես նշվում ք ճապոնացի մասնագետները այդ գենի վրա գրեթե ամբողջութամբ ազդելու հնարավորություն են գտել։
 Ըստ գիտնականների՝ Ց1Քյու սպիտակուցը պատասխանատու է մարդու բջիջների ծերացման համար։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ այն նշված սպիտակուցային համակարգի մնացած սպիտակուցների հետ միասին նախատեսված է միայն օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանության համար։
 Շիճուկի համակարգն ինքին իրենից բարդ սպիտակուցների զուգակցություն է ներկայացնում, որոնք միշտ առկա են մարդու օրգանիզմում։
 Օսակայի Համալսարանի գիտնականներին հաջողվել է այնպես ազդել Ց1Քյու-ի վրա, որ ծերացման գործընթացն ամբողջությամբ դադարել է։ Այլ խոսքերով ասած՝ ճապոնացի գիտնականները մոտ են հավերժ կյանքի գաղտնիքի բացահայտմանը։ Այդուհանդերձ նշվում է, որ այս բացահայտումն իր հակառակ կողմն ունի։ Պարզվում է, որ Ց1Քյու-ի միջոցով ծերացման դանդաղության հետևանքով քնի ընթացքում մարդը կկորցնի իմունային համակարգը։
 Գիտնականներին դեռ չի հաջողվել ապիտակուցի վրա այնպես ազդել, որ ծերացման դանդաղեցման հետ մեկտեղ իմունային համակարգի գործունեությունը չվնասվի։ Սակայն ճապոնացի գիտնականները լիաույս են, որ մոտ ապագայում իրենց կհաջողվի լուծել նաև այդ խնդիրը։

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում