6.08.2012

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցները շարունակվում են

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցները շարունակվում են
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցները շարունակվում են12:02 - 08.06.2012 Հղումը-http://www.yerkir.am/am/news/26764.htm-ի
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պարբերաբար և
բավական ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Միայն հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: ԼՂՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և ճնշել հակառակորդի ակտիվությունը: Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Չնայած ադրբեջանական բանակի դրսևորած նախահարձակ գործողություններին` Պաշտպանության բանակի ստորաբաժանումները առաջնային գծի բոլոր հատվածներում վստահորեն վերահսկում են իրավիճակը և պատշաճ կերպով իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը. տեղեկացնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում