6.15.2012

Adidas Originals եւ Opening Ceremony համագործակցությունը

Լոնդոնում առաջին բուտիկի բացման պատվին եւ կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ընդառաջ Adidas Originals եւ Opening Ceremony ապրանքանիշը համատեղ պարկուճային հավաքածու են թողարկել:
Սպորտային հագուստների, լողազգեստների եւ հեծանվասպորտի հավաքածուների հետ մեկտեղ կա նաեւ ամենօրյա իրերի հավաքածու, բաճկոններ, շրջազգեստներ եւ թեթեւ կաբոներ: Բոլոր հագուստները զարդարված են գույնզգույն նախշերով եւ նկարներով, գրեթե չկան մուգ բծերով հավաքածուներ:

Նախագծման ընթացքում դիզայներական անձնակազմը անդրադարձ է կատարել 90 - ականների բրենդերի ոճին, ուստի հավաքածուն այդքան խայտաբղետ է ստացվել: Բայց քանի որ հագուստի մեծ մասը սպորտային է, օգտագործվել են համապատասխան գործվածքներ - նեոպրեն, սպանդեքս եւ այլ կտորներ: Լուկբուկ հավաքածուն Opening Ceremony x Adidas Originals հավաքածուի լուսանկարիչը Ջոշ Օլինզն է,ներկայացրել են մոդելներ Քամիլ Ռոուն, Կսաո Վեն Ջուն, Ջորդան Տոռեսը եւ Շեյն Գիբսոնը:
/4 ֆոտո/


Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում