6.02.2012

Բիբերին 6 ամիս ազատազրկում է սպառնում: ?

Մինչ Ջասթին Բիբերը շրջագայում է համաշխարհային մամուլը քննարկում է վերջին պատահարի մանրամասները, հիշեցնենք օրեր առաջ ինչ որ պապարացի դիմել էր բժիշկներին, հայտարարելով դեռահասների կուռքը հարձակվել է իր վրա: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Բիբերը իր ընկերուհու Սելենա Գոմեսի հետ կինո էր գնում, բայց երգիչի տրամադրությունը փչացրել է աներես լուսանկարիչը: Աստղային զույգի հետ վեճից հետո տղամարդը բողոքել է կրծքի շրջանի ցավերից, Ջասթինին մեղադրելով իրեն վնասվածք հասցնելու մեջ:


Բիբերի 18 տարին արդեն լրացել է, նշանակում է, այդ արարքի համար, հնարավոր է, պատասխան տա օրենքի ամբողջ խստությամբ` իսկ դա 6 ամիս ազատազրկումն է: Բայց ըստ ականատեսների պապարացին չափազանցացնում է: Ասվում է, որ լուսանկարիչի փաստաբանը խորհուրդ է տվել ոստիկանություն դիմել որպեսզի աստղից կլորիկ գումար թափ տան:
TMZ կայքը հաղորդում է, որ Ջասթինը Եվրոպայից վերադառնալուց հետո, որտեղ իր ալբոմն է ներկայացնում, հարցաքննության կենթարկվի:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում