5.06.2012

Նապոլեոն Բոնապարտ, Քրիստոսի մասին


Նապոլեոն Բոնապարտ , Աշխարհակալ. « Ես ճանաչում եմ թե ինչ բան է մարդ արարածը և ասում եմ ձեզ, Հիսուս Քրիստոսը  մարդ չէր: Մակերսեային մտքեր, նմանություններ տեսնում են Քրիստոսի և կայսրությունների հիմնադիրների միջև, և ուրիշ կրոնների աստվածների միջև: Այդ նմանությունը գոյություն չունի: Քրիստոնեության և ուրիշ կրոնների միջև անհուն տարածություն կա: Քրիստոսի ամեն բանը զարմացնում է ինձ: Նրա հոգին վախեցնում և Նրա կամքը շփոթեցնում է ինձ: Նրա և աշխարհի որևէ ուրիշ անձի միջև անկարելի է բաղդատություն դնել: Նա ճշմարտապես ինքնուրույն Էակ է: Նրա գաղափարները և զգացումները, հայտարարած ճշմարտությունները, համոզելու կերպը, հնարավոր չէ բացատրել ոչ մարդկային կազմակերպությամբ կամ որևէ ուրիշ բանով...: Որքան ավելի մոտենամ Նրան, որքան ավելի ուշադրությամբ քննեմ Նրա անձը, տեսնում եմ որ ամեն բանով ինձանից բարձր է, ամեն բանով մնում է մեծ՝ մեծություն որ գերիշխում է: Նրա կրոնը հայտնություն է՝ մի իմաստություն որը մարդկային չէ...: Բացարձակապես չկա մեկը, որ կարողանա գտնել որևէ տեղ նմանին կամ Նրա կյանքի նման, բայց միայն նրա մեջ: Ես զուր եմ փնտրում պատմության մեջ Հիսուս Քրիստոսի նման մեկին, կամ որևէ բան որ կարողանա մոտենալ Ավետարանին: Ո'չ պատմությունը, ո'չ մարդկությունը, ո'չ դարերը, ո'չ բնությունը, չի կարող ինձ տալ որևէ բան, որի հետ ես կկարողանամ բաղդատել կա բացատրել Նրան: Հիսուսի մեջ ամեն բան բացառիկ է»:

Գտեք մեզ ֆեյսբուքում