5.06.2012

Ընտրությունները ընթանում են խախտումներով /լրացվում է/


Թիվ 23/23, 23/24 Ճամբարակ, ընտրատեղամասերում կրկնակի, եռակի, քառակի քվեարկություն է ընթանում: Այդ մասին այսօր Panorama.am
ժամը 9:30, 6 մայիսի,2012
Ընտրությունների դիտորդները, վստահված անձիք մասնակիցներն ահազանգում են, որ մոտ 15-20 րոպե անց անձնագրերում դրվող կնիքն անհետանում է՝ մի թեթև գիծ է մնում, բազմաթիվ նման վկայություններ ենք կարդում այս պահին facebook սոց ցանցում, օրինակ PanARMENIAN.Net -ը facebook -ի իր էջում գրում է "17 րոպե անց անձնագրերում դրվող կնիքն անհետանում է՝ մի թեթև գիծ է մնում":

"Հայ ազգային կոնգրեսում եւս այդ բնույթի ահազանգեր են գրանցվել: Հայ ազգային կոնգրեսից հայտնեցին, որ քաղաքացիներն ահազանգում են, որ որոշ տեղամասերում քվեարկությունից հետո անձնագրում հայտնված կնիքը մաքրվել է 15 րոպե անց արդեն:": Երեւանի 42 դպրոցում , թիվ 9/12 ընտրատեղամասում քվեարկած Ա1+-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի անձնագրից րոպեներ անց անհետացել է կնիքը, գրում է Ա1+ -ը:

«Այդ կնիքները մասսայականորեն անհետանում են: Ես էլ առավոտյան քվեարկել եմ, արագ անհետացել է, մինչդեռ պետք է մնան 12 ժամ»,- քիչ առաջ հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը, Մուսինյանը:
9:45
«Ժառանգություն» կուսակցությունից հայտնել են, որ Հրազդանի թիվ 26 ընտրատարածքում, որոշ մարդիկ ընտրողներին գունավոր գրիչներ են բաժանում` այդ գրիչները ստացած ընտրողների քվեարկությունը վերահսկելու համար:

Գոհար Վեզիրյանը ահազանգել է դատախազության թեժ գիծ եւ Կորյուն Փիլոյանին հայտնել է , որ Էրեբունի փողոցի վրա գտնվող Կադաստրի շենքի հարեւանությամբ գտնվող բիլիարդանոցում այս պահին տաս հազարական դրամ են բաժանում ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար:  facebook

Քրիստինե Խանումյան
թիվ 6 ընտրատարածքում քվեաթերթիկների գողացման 4 դեպք է արձանագրվել: Վերցրել են քվեաթերթիկները, որ քվեարկեն, մտել են քվեախցիկ, ծրարները թողել են խցիկում, թերթիկները վերցրել փախել են: հետները տարել են դատարկ մեծամասնական թերթիկները:
‎6/18-ում քաղաքացին եկել է քվեարկության եւ պարզել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է: Այս պահին կազմվում է արձանագրություն
facebook
Նոր Արեշի 35 փողոցում 25/3 տեղամասի դիմացի շենքի ավտոտնակում հենց հիմա ընտրակաշառք են բաժանում...Ժամը 10.00 facebook

Հայ Ազգային Կոնգրեսը տարածել է հայտարարություն, որում տեղեկացնում է, որ թիվ 6 ընտրատարածքում, «Կայզեր» սուպերմարկետի մերձակայքում կայանած է «Գազել» մակնիշի ավտոմեքենա, որից ընտրակաշառք են բաժանում, հավաքված են 70-80 հոգի:

Ահազանգից րոպեներ անց ստացանք մեկ այլ ահազանգ ըստ որի հարավ -արեւմտհան (Բանգլադեշ) շուկայի մոտակայքում գտնվող " Մեր Տունը" ռեստորանի մՙոտ մարդկանց փող են բաժանում:
yerkir
Ամենաթարմ լուրն այս պահին. Արարատի մարզի Շիրազօղլու գյուղի ընտրատեղամասում իսկական տուրուդմփոց է սկսվել...ըստ աղբյուրների, այն պարզապես վերածվել է "պատերազմի": facebook
10:01
Վանաձորի թիվ 8/33 ընտրատեղամասում մեկ ընտրողին տվել են 2 զույգ քվեաթերթիկ, որը հայտնաբերվել է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արա Նռանյանը: yerkir
Ըստ հենց նոր ստացված տեղեկության` Դավիթաշենի թիվ 5-րդ ընտրատեղամասից ահազանգ է ստացվել: Ըստ այդմ, մարդիկ բողոքում են, որ մինչև ընտրամաս մտնելը, կսզբից հարց ու փորձ են անում, թե ում օգտնին եք ընտրելու, միայն այն բանից հետո, երբ պատասխանը` ՀՀԿ-ին, մուտքը դառնում է թույլատրելի...facebook
Նման տեղեկություններ ստացվում են նաեւ մարզերից
Admin Ընտրախախտումների մասին ահազանգերը այնքան բազմաթիվ են որ ֆիզիկապես հնարավոր չէ բոլորը գրանցել: Լրացվում է.
10;28 Էրեբունիում «գծից հանված» երթուղայինները ծառայեցվում են ընտրողներին տեղափոխելու նպատակին. Այդ նպատակով գծից մոտ 50 երթուղային է հանվել, գրում է tert.am, վկայակոչելով ֆեյսբուկի օգտատերերից մեկին, որը լուսանկարել է այս բոլորը նաեւ այլ բնույթի խախտումներ:
Թիվ 7 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսից առաջադրված Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրել է: Ժամը 10:30 - 7/26 տեղամասում քվեախցիկում հայտնաբերվել է նշումի քվեաթերթիկ: Կազմվել է արձանագրություն: 07/07 ընտրատեղամասում առավոտյան հանձնաժողովի նախագահը հայտարարել է. Ուզում եք միագնամի Ֆրանսիա լինի՞, մոռանու՞մ եք, որ Սա Հայաստանն ա:
Թիվ ‎24/26 ընտրատեղամասում ջարդել են տեսախցիկը և ծեծի ենթարկել ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանին և ԲՀԿ հանձնաժողովի անդամին: Կոտրել են նրանց ատամները: Հիմա այդ տեղամասում տեղի է ունենում բաց քվերակություն, armtown...
Ըստ աղբյուրների ծեծված ԲՀԿ անդամների անուններն են Հայրապետյան Վարդան և Կեսոյան Կարեն: Նշվում է, որ հարձակվողները եղել են ՀՀԿ-ից
Գյումրիի քաղաքապետի որդին «Կենտրոնի» օպերատորի ձեռքից խլել է տեսախցիկը - Նօրաթերթ
noratert.am
Գյումրու քաղաքապետի որդին ընտրատեղամասից մարդ է փախցրել Գյումրու քաղաքապետի որդին առևանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորին
‎7or.am
Ընտրախախտումներ Զովունիում
"ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես եկավ արտահերթ ասուլիսով: Նա պատասխանեց լրագրողների հարցերին: Նշենք, որ արդեն բավական ահազանգեր կան ընտրակաշառքների մասին: «Նման տեղեկություն չունենք»,-ասել է ԿԸՀ նախագահը:", գրում է 1lur.am
11:10 Քրիստինե Խանումյան, ֆեյսբուկ
Այսօր առավոտյան PanARMENIAN.Net-ի թղթակիցները զրուցել են տարբեր երթուղիներում աշխատող վարորդների հետ և պարզել, որ երթուղային տաքսիների մի մասն այսօր չի աշխատելու սահմանված երթուղիներով, այլ մարդկանց տեղափոխելու է մարզից-մարզ՝ հեռավոր գյուղերում ընտրություն կատարելու համար: iDitord-ում էլ գրում են, որ Երևանից 72 երթուղայինով մեծ քանակությամբ մարդկանց են տեղափոխում Աշտարակ:
Թիվ 3/22 Կաշառք է բաժանում հենց ընտրատեղամասի դիմաց /տեսանյութ/

ՀՀԿ-ն Ավանում մարդկանց ստիպողաբար տանում է ընտրատեղամասեր
_ _ _
12:50 Ստյոպա Սաֆարյան «Ժառանգություն» facebook Թիվ 2 ընտրատարածքի 2/33 ՏԸՀ նախագահին եւ քարտուղարին են մոտեցել երկու գազելների վարորդներ ու հարցրել` «ո՟ւր տանենք ժողովրդին»:
Հայտնաբերելով, որ հանձնաժողովի անդամները յուրայիններ չեն /նախագահը «Ժառանգության» նեկայացուցիչն է/, ճողոպրել են:
Նոր Նորքի զանգվածում «Ժառանգության» նախընտրական շտաբ

«Տեղի է ունենում լայնածավալ մեքենայություն» ..."Այս իրավիճակի նախօրոք կազմակերպաված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ առավոտյան ժամերին մեծ թվաքանակով քաղաքացիներ բերվում էին ընտրատեղամասեր և քվեարկության առաջին 2 ժամերի ընթացքում արձանագրվել են ընտրողների աննախադեպ մեծ կուտակումներ ընտրատեղամասերում: Արձանագրվել են նաեւ վստահված անձանց նկատմամբ բռնության, բաց քվեարկության, քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտող դեպքեր:", ասվում է միասնական շտաբի հայտարարությունում:
Ոստիկանությունը ոչինչ չի հայտնաբերում
Թիվ 6 ընտրատարածքում (6/26, 6/04, 6/18, 6/15 տեղամասեր) քվեաթերթիկներ գողանալու 4 դեպքերի առնչությամբ ոստիկանությունը կատարել է համապատասխան ստուգումներ, որոնց արդյունքներով պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Տիգրան Սարգսյան. «Մեր նորանկախ պետության պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկ ընտրությունները» տեսանյութ
"ՀԱԿ -ի գրանցած ընտրախախտումներ 1"
ՀԱԿ -ի արձանագրած խախտումները այս պահի դրությամբ կարող եք նայել այստեղ /մոտ 30 -ից ավել խախտում այդտեղից մեջբերումներ չեմ անում եւ դրանք այստեղ նշված չեն/
_ _ _
Admin ժամը 17:30, 4 ժամ անց շարունակում եմ գրառումը, Թիվ 3/15 , մեր տեղամասը, մոտ 3,5 ժամ հետեւել եմ, շատ ակտիվ քվեարկություն է ընթանում, ընտրություններին մասնակցում են շատ մեծահասակներ որոնք ինքնուրույն չեն կարողանում ընտրել, բայց եկել են քվեարկելու ՀՀԿ -ի օգտին, նրանց այդ գործում օգնում են չեզոք անձեր որոնց անձամբ ճանաչում եմ, բայց այդ չեզոք անձերը որոնք երիտասարդ տղաներ են եւ որոնք այդ պահին իրոք չեզոք էին ինձ հետո պատմեցին որ մեծահասակներին օգնել են քվեարկել ՀԱԿ -ի օգտին նրանք գիտեն որ մեծահասակներին ընտրակաշառք են տվել ՀՀԿ -ից եւ նրանք եւ բոլորը ատում են ՀՀԿ -ին, խախտում չեմ նկատել, ինքս էլ քվեարկեցի:

Ա1+ -ը Էրեբունի 29 հասցեում տեղակայված ՀՀԿ շտաբում մարդկանց ընտրակաշառք բաժանելու դեպքեր է նկատել, այդ մասին նայեցեք այստեղ 

34/12 Կուտակումներ, անկառավելի վիճակ է ստեղծվել: Վիճակը հարթվել է միայն Կոնգրեսի վստահված անձի ջանքերով: Վստահված անձը կազմել է արձանագրություն:
Աղբյուրը - Մուրադ Գրիգորյանի շտաբ


34/26 Կոնգրեսի վստահված անձը ահազանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի վրա հարձակման դեպքի մասին:
Աղբյուրը - Մուրադ Գրիգորյանի շտաբ


Թիվ 33 ընտրատարածք

Իկառուսներով եւ ավտոբոսուով շրջել են ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր քվեարկություն են կատարել 2-3 տեղեմասերում: Առկա է լուսանկար եւ տեսանյութ:

Աշոցքում արձանագրել են դեպքեր, երբ մեքենաներով շրջել են մարդկանց տների մոտ եւ տներից մարդկանց տարել են քվեարկության: Ֆիքսվել են մեքենաների պետհամարանիշները: Լուսանկարները առկա են:
Աղբյուրը - Շալիկո Զորյանի շտաբ,   "ՀԱԿ -ի գրանցած ընտրախախտումներ 2" -ը նայեցեք այստեղ.
 "ՀԱԿ -ի գրանցած ընտրախախտումներ 3" -ը.
 Ընտրախախտումների արձանագրում` ժամը 19-ի դրությամբ


Թիվ 12/33 ընտրախախտումներ Էրեբունի զանգված հարձակում լրագրողի վրա, տեսանյութ
Թիվ 37/3 ընտրատեղամաս, տեսանյութ
Թիվ 6/10 Շինարարների փողոց, տեսանյութ
Թիվ 21/21  ընտրախախտումներ, տեսանյութ
Թիվ Ավշար գյուղ տեսանյութ
Թիվ 8/03 Մալաթիա, տեսանյութ

Այս պահին ընտրախախտումների մասին ահազանգերի նյութերը բազմաթիվ են եւ արդեն հոգնեցի տեղադրելուց:
Ուզում եմ նաեւ փաստել, որ չեմ հանդիպում որեւէ դեպք որտեղ ոստիկանությունը բռնի ՀՀԿ ական կամ ՕԵԿ ական ընտրախախտողներին: Չնայած որ բոլոր խախտումների ահազանգերի 90 տոկոսից ավելին դրանց կողմից են արվում:
Ընտրությունները ընթացան ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ կողմից բազմաթիվ խախտումներով, իսկ ամենամեծ խախտումը դեռ մինչեւ ընտրություն 2,5 մլն կեղծ ընտրողների ցուցակն է `մեկ մլն ավելի ռեալ թվից /լրացված/
Ժամը 18:00, Երեւան



Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում