5.10.2012

Նկարելը կպարզի ում համար ինսուլտը կարող է ճակատագրական լինել

bbc.co.uk  Մայիս 10, 2012

Պարզ նկարչության թեստը կարող է կանխատեսել ծերերի միջեւ առաջին ինսուլտից հետո մահվան վտանգը, պատմում է BMJ Open ամսագիրը: Թեստը, որի մասին խոսք է գնում ներառում է մի խնդիր, որով առաջարկվում է գծերի միջոցով, որքան հնարավոր է արագ կապ հաստատել իրար հետ նշված թվերը ըստ նվազման կարգի, - գրում է  BBC -ն:

Մարդիկ, ովքեր արդյունքներով ընկել են ստորին երրորդից ներքեւ, մոտ երեք անգամ ավելի շատ հավանականությամբ են մահանում ինսուլտից, համեմատ նրանց ովքեր արդյունքներով վերին երրորդում են: Ընդհանուր առմամբ, այս թեստը ստուգված է 67-75 տարեկան 1000 կամավորների վրա: Նրանց վիճակին հետեւել են 14 տարի:

Ինսուլտ ստացած 155 մարդկանցից, 22 - ը մեկ ամսվա ընթացքում մահացել են, իսկ կեսից ավելին հետագա 2.5 տարում: Փորձը անցկացրած մասնագետների խոսքերով, թեստը թույլ է տալիս բացահայտել ուղեղի անոթներ վնասվածքները, որոնց ախտանշաններ չեն երեւում:

Ըստ ինսուլտի ասոցիացիայից Dr. Կլեր Վալտոնի, դատելով ամեն ինչից ուղեղում փոփոխություններ են տեղի ունենում, բարձրացնելով ճակատագրական ինսուլտի վտանգը: Իսկ հետազոտությունների ղեկավար, Ուփսալայի համալսարանից Բերնիս Վիբերգը ընդգծում է քննության պարզությունը, արդյունավետությունը եւ ցածր արժեքը, որը կարող է համարձակ ավելացնել ճնշումային չափագրումներին եւ հարցաթերթիկներով:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում