Այդ գործընթացի հետ ընտրություն բառը կապ չունի:
Որոշ վերլուծագանդեր,սոցիոլոգներ զանազան համեմատություններ ու "խելացի" վերլուծություններ են անում այս ընտրությունները նախորդի համեմատ առաջընթաց ու եվրոչափանիշներին ավելի մոտ դուրս բերում:
Որոշ կուսակցություններ այս ընտրություններից խոսելով խայտառակ արդյունքների համար հիմնականում մեղադրում են ժողովրդին` ու կեղծիքի հիմնական աղբյուրը եւ դրա իրականացնելու մեխանիզմը ժողովրդին բաժանվող ընտրակաշառքն են նշում: Վատ է եւ ազդել է ընտրությունների վրա, մի՞թե դա է ամենաշատ ազդել: Ի դեպ պետք է նշել, որ առաջընթաց համարողները չնայած հանրապետականի կամ օրինաց երկրի կողմից ընտրակաշառք բաժանելու համատարած բնույթի փաստին հանրապետականի կամ օրինաց երկրի կողմից կաշառք բաժանող գոնե մեկ հանցագործություն կատարող անձի բռնվելու մասին չեն խոսում:
Այս բոլորը շատ բնական եմ համարում ու կարծում եմ այդպես էլ պետք է լիներ, քանի որ պոռնիկի մասնագիտությանը շատ նման մասնագիտությունների տիրապետողներից միամտություն է բարոյականություն ու ազնվություն ակնկալել, իսկ ընտրությունների մասին խոսելուց չխոսել ընտրացուցակում 2,5 մլն ընտրողների ֆանտաստիկ թվի մասին նույնն է եթե խոսում են սեփական անբարոյականության մասին:
Զայրացնում է երկրի ներսի մարդկանց այս աստիճան հիմարի տեղ դնելու արտաքին եւ ներքին համախմբված բնույթ կրող գործընթացը, սա վիրավորական է Հայաստանի քաղաքացու մեր ազգի ու պետության վարկի համար, մի՞թե մենք արժանի ենք չուկչա իշխանությունների:
Բոլոր կուսակցությունները ընտրությունների խայտառակ արդյունքի համար որպես պատճառ առավելապես ժողովրդին տրվող համատարած բնույթ կրող կաշառքն են նշում, չցանկանալով հայելու մեջ նայել ու տեսնել իրենց աչքի գերանը, չէ որ եթե ազնվությունից ես խոսում պետք է ինքդ ազնիվ գտնվես, ոչ թե երկրի ու ժողովրդի դեմ իշխանության հերթական մեծ կեղտոտ խաղը լեգիտիմացնող գործիք ծառայես ու մեղադրես ժողովրդին, ժողովուրդը շատ ավելի խելացի է քան ոմանք կարծում են: Ավելին, ի տարբերություն ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ բոլոր տեսակի դիտորդների, բոլորը հասկանում էին որ 2,5 մլն գաղտնի ընտրացուցակով իշխանության համար տեխնիկական խնդիր է ժողովրդի ընտրության հետ կապ չունեցող ցանկացած թիվ նկարելը:
Ենթադրենք թե հայկական հեռուստատեսությամբ կամ այլ լրատվամիջոցներով այս ԱԺ ընտրությունները գովերգող անձիք անբարոյական կամ հաճախորդաբարո չեն եւ օրինակ ասենք բոլոր ելույթներում կարմիր գծով անցնող այն դրույթը, թե ժողովուրդը իր կողմից վերցվող ընտրակաշառքի պատճառով ինքն իրեն պետք է մեղադրի նման հանցավոր իշխանություն ունենալու դժբախտության համար ճիշտ է: Բայց ինչու այդ դեպքում ընտրակաշառքին, իրենց եւ ժողովրդին նույն հաջողությամբ չեն հավատում իշխանությունները:
Որովհետեւ ինչու այդպես էլ մարդկանց չեն բացատրում պաշտոնական թվերով մոտ 2 մլն 800 հազար (այս թիվը նույնպես տեղական եւ արտաքին տարբեր գնահատականներով իրական բնակչությունից ավելի է ներկայացվում, մոտ 300 հազարով ) բնակչության դեպքում ոնց է ստացվում 2 մլն 500 հազար ընտրողների թիվը, երբ 21 տարի առաջ արտագաղթ դեռ չկար եւ մոտ 3 մլն 500 հազար բնակչությամբ մեր երկրում ընտրողների թիվը մոտ 2 մլն 100 հազար էր:
Ինչու ընտրությանը մասնակից կուսակցությունները փաստորեն իշխանությանը մոտ 600-800 հազար ժողովրդի կեղծ ձայն շրջանառության մեջ դնելու ու արդյունքները այդքան աննախադեպ մեծ ծավալով կեղծելու արտոնություն տվեցին, կեղծիքը առավելապես իրականացվեց արագ ցնդող թանաքների կիրառության եւ հազարավոր կեղծ անձնագրերի, մեծ թվով գծերից հանված երթուղայինները եվ ավտոբուսները լցրած տգետների զանգվածին տեղամասեր քշելու, կամ պարզ նկարելու միջոցով: Այդ մասին տեսանյութեր, վկայություններ, խախտումների մասին այլ բազմաթիվ հղումներ նայեցեք մեր բլոգի "Ընտրությունները ընթանում են խախտումներով /լրացվում է/", մայիսի 6 -ի գրառման մեջ:
Եթե ՀԱԿ -ը ինչպես իր վերջին միտինգին մեզ գլխի գցեց որ հաշվարկել էին ինչ են անում լեգիտիմացնելով ընտրությունները, ասելով "մի քանի մարդը հերիք են լինելու որ Սերժ Սարգսյանը ծնկաչոք խնդրի իր հետ մեղմ վարվելու համար:", եւ բոլոր չհասկացողների համար ասում որ ՀԱԿ -ը միակ ընդիմությունն է, կապրենք կտեսնենք, մյուս կուսակցությունները որ վերջին մեկ ամիսը բոլոր միջոցներով գոռում էին ընդիմություն են կամ դրա տարատեսակ, հաստատում են սա: Բոլորը այժմ փոքրիկ անընդհատ սուտ խոսացող երեխայի նման խղճալի վիճակում են ու բեռ են դարձել սեփական ազգի համար, ոչ մի կերպ չտարբերվելով ՀՀԿ չարիքից:
Admin Մայիսի 11, 2012

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий