4.07.2012

Նախընտրական խաղեր

Դեռ քարոզարշավ չսկսված հայկական հեռուստատեսությունը լցվածա նախընտրական ստերով, կամ միգուցե կայքեր են գովազդում, չգիտեմ, "անցած 4 տարում կառուցվել է մի քանի անգամ շատ ճանապարհ քան նախորդ տարիներին" տնտեսական առաջընթացներ նաեւ այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ փոքրիկ գովազդային սերիալ հիշեցնող այլ կասկածելի տեղեկություններով: Իսկ ոնց է, որ մեր հարևան պետությունները վերջի 4 տարում կրկնակի ավելացրել են իրենց բյուջեն, իսկ Հայաստանինը փաստորեն ավելի պակասել է քան 4 տարի առաջ էր, դրա մասին ոչ մի խոսք չի ասվում:
Մյուս կողմից անգամ էս նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները ցույց են տալիս որ իշխանության մնալու հույսը բոլորովին էլ ժողովրդի թեկուզ չնչին ձայները չեն. Օրինակները շատ են` Ս. Սարգսյանը հեկտարներով Հայաստանի հողերը նվիրում է Ռուսաստանին /մարտի 7, a1plus.am_Գյումրիում բնակչից օտարվել է նրա սեփականությունը ու հանձնվել ռուսական կողմին: Բացի այդ ՌԴ-ին կտրամադրվի եւս մի քանի հա հողեր Երեւանում ...3 հեկտար էլ Աղվերանում/, վարչապետը Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի նման կայան կառուցելու առաջարկ է անում /որովհետև Ադրբեջանը բարձացրել է ռուսական կայանի վարձը/, - պատվոգիր և հուշանվեր է հանձնվել Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Բայդակովին, որը Հայաստան է ժամանել Երևանում Մոսկվայի օրերի շրջանակներում: Մի երեք օր առաջ ՌԴ-ի արտգործնածարարը Երևանում վարչապետի հետ է հանդիպում: Սա իմ նկատած պաշտոնական հաղորդագրություններից են: Կարելի է էս համակարգի ընտրությունների հետ կապված զարգացումներից /սկսված. "Գույքը պարտքի դիմաց" բանաձեւով Ռուսաստանին հայաստանյան ձեռնարկությունների հանձնման գործողություն, Հայաստանի երկաթուղու հանձնումը Ռուսաստանին, էլէներգիայի, կապի ոլորտները, Հայաստանի տարածքը 49 տարով ռուսական զորքին տրամադրում.../ պատկերացնել սրանց իշխանության մնալու պարագայում Հայաստանին ինչ է սպասվում, պարտքը վաղուց 95 միլիոն դոլար չէ ռեժիմը նույնն է, Հայաստանի ունեցվածքը օտարին հանձնելու գործողությունը ղարաբաղցիների կլանի ավանդական արարողություն է դարձել, իսկ կլանային ռեժիմը հոկտեմբերի 27 չբացահայտող օտարին ձեռնտու ռեժիմ:
Հոկտեմբերի 27 - ը Հայաստանի որպես պետություն կայացման համար մեկ խնդիրն է որ նետված է մեր ազգին, դրա չբացահայտումը տանելու է պետության կորստի:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում