4.23.2012

Մերկ ճգնավորը անմարդաբնակ կղզում

Մերկ ճգնավորը իր կղզում bbs.chinadaily.com.cn
Տեղափոխվում ենք դեպի Ճապոնիա, Օկինավա պրեֆեկտուրա, Սոտոբանարի կղզի, "Ռոյթեր" գործակալության լուսանկարներով:
Նման թեմաներ. Միայնակ տներ

76 - ամյա Masafuni Nagasaki - ն Ճապոնիայի Sotobanari փոքրիկ կղզու միակ բնակիչն է: Եւ իր Ռոբինզոնի կարգավիճակից այս ծեր մարդը օգտվում է ամբողջ մարմնով, նա պարզապես մերկ է ապրում:
( 9 ֆոտո )



1. 76 - ամյա մերկ ճգնավոր Masafumi Nagasaki - ն, հիանում է ծովի տեսարանով, Sotobanari կղզու լողափին, Iriomote կղզու արեւմտյան ափի մոտ, Okinawa պրեֆեկտուրա, Ճապոնիա: Կղզու շուրջ վտանգավոր հոսանքներ են, այստեղ ոչ մի կաթիլ ջուր չկա, այդ պատճառով տեղական ձկնորսները հազվադեպ են լողում դեպի կղզի: Բայց Նագասակին Օկինավա պրեֆեկտուրայի այս կղզում է բնակվում, մարդկային երիկամի ձեւով իր տանը: (Reuters / Stringer)

2. Մասաֆումի Նագասակին ճաշում է իր պենոպլաստից պատրաստված սեղանի վրա: «Ես չեմ անում այն, ինչ հասարակությունը հրամայում է ինձ, բայց ես հետեւում եմ բնության աշխարհի կանոններին: Բնությանը չես հաղթի, ուստի պետք է նրան լիովին ենթարկվել », - այսպիսին է Նագասակիի փիլիսոփայությունը: (Reuters / Stringer)

3. Նագասակին, լողափին ամանեղեն է լվանում: Նա հագուստ Է հագնում միայն շաբաթը մեկ անգամ, երբ նավակով գնում է մոտակա գյուղ (այդտեղից մեկ ժամվա ծովագնացություն) սնունդ եւ խմելու ջուր գնելու համար: (Reuters / Stringer)

4. Նագասակին գնում է Սոտոբանարի կղզու ջունգլիներով: Նա հիմնականում սնվում է բրնձով, լվացվում է անձրեւաջրերով, որը հավաքում է կղզում շուրջ բոլոր տեղադրված ամաններում: (Reuters / Stringer)

5. «Մերկ շրջագայելը չի տեղավորվում հասարակության սովորութային նորմերում, բայց այստեղ կղզում, կարծես բնական է, դա ասես իմ հագուստի ձեւն է, - ասում է Նագասակին: - Եթե ես հագուստեղեն հագնեմ, կարծես, այն տեղին չէ»: (Reuters / Stringer)

6. Երբեւիցե այս մարդը աշխատում էր զվարճանքի ոլորտում - նա լուսանկարիչ է եղել, իսկ հետո որոշել է բոլորից հեռանալ այս կղզում, ուր նա սեփական կանոններն է սահմանում: (Reuters / Stringer)

7. « Գտնել մի վայր, որտեղ կցանկանաք մահանալ - դա շատ կարեւոր է, եւ ես որոշեցի խաղաղություն գտնել այստեղ »: (Reuters / Stringer)

8. «Նախկինում ես չէի էլ մտածում, թե ինչքան կարեւոր է տեղ գտնել, որտեղ ցանկանաս մեռնել, լինի հիվանդանոցում կամ տանը, հարազատների մոտ »: (Reuters / Stringer)

9. «Բայց մահանալ այստեղ, բնության մեջ պարզապես հրաշալի է, չէ՞ » (Reuters / Stringer)

Մերկ ճգնավորը իր կղզում ( 9 photos )

Թարգմանված եւ պատրաստված Աշխարհի Շուրջ բլոգում_ http://lurerarm.blogspot.com/: Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում