4.02.2012

Ամերիկյան դպրոցներում սեքսով զբաղվել կսովորեցնեն

Մարտի 30, 2012
ԱՄՆ Արկանզաս նահանգի Գերագույն դատարանը չեղյալ է համարել այն օրենքը, ըստ որի` մինչև 21 տարեկան աշակերտներին արգելվում էր սեռական կապերի մեջ մտնել ուսուցիչների հետ, նախկին օրենքը որակելով հակասահմանադրական: Դատարանը սահմանեց, որ նահանգի բոլոր 18 անց անձիք սեռական զուգընկեր ընտրելու սահմանադրական իրավունք ունեն:

Օրենքի վերանայման պատճառը Elkins քաղաքի դպրոցի 38 - ամյա պատմության եւ հոգեբանության ուսուցիչ Դեվիդ Պեսկելի դատավարությունն էր, որում ուսուցիչը խոստովանել էր, որ հինգ ամիս սեռական կապի մեջ է եղել 18 - ամյա աշակերտուհու հետ:

Պեսկելը, որ 30 տարվա ազատազրկման էր դատապարտվել, դատարանի կողմից արդարացվել է եւ շուտով ազատ կարձակվի, հայտարարել է նրա փաստաբանը:

Օրենքի հակառակորդները պնդում են, որ պետությունը պետք է պաշտպանի աշակերտներին ուսուցիչների հնարավոր ոտնձգություններից: Նրանց կարծիքով, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ուսուցիչը միշտ իշխանություն ունի աշակերտի վրա:

Դատավորներից մեկը հատուկ կարծիք հայտնեց ` ասելով, որ աշակերտների հետ սեքսի արգելքի վերացումը  ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն կունենա ողջ ուսումնական գործընթացի վրա:

Սակայն Գերագույն դատարանը մերժեց այդ փաստարկները, հայտարարելով, որ չափահաս մարդիկ սեռական գործընկերներին ինքնուրույն ընտրելու սահմանադրական իրավունք ունեն: Համապատասխանաբար, մանկավարժների հետապնդումը օրինական չէ:
Դատախազությունը դեռ չի որոշել `արդյո՞ք բողոքարկելու է Գերագույն դատարանի որոշումը:

Ուսուցիչների եւ աշակերտների միջեւ սեռական հարաբերությունների արգելումը գործում է մի քանի ամերիկյան նահանգներում:
Այս շաբաթ ավելի վաղ, հանրապետականները նման օրինագիծ մտցրին Կալիֆորնիայի խորհրդարանում: Եթե ​​օրինագիծը անցնի, Կալիֆորնիան կլինի 24 -րդ նահանգը, որն իր տարածքում կարգելի նման սեքսը:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում