4.16.2012

Նիկոլը եկավ բանավեճի

Նիկոլ Փաշինյանը ինչպես նախորոք հայտնել էր` 21:50-ին եկել էր «Արմնյուզ» հեռուստաընկերության մոտ, բայց պահակները նրան թույլ չեն տվել մտնել հեռուստաընկերության տարածք, որտեղ այդ պահին գտնվում էր Ռուբեն Հայրապետյանը եւ ելույթ էր ունենում:

Փաշինյանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը ինքն է իր ասուլիսի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչներին հրավիրել բանավեճի ավելին առաջարկել է ընտրելու ֆորմատի ձեւը:
Այդ ընթացքում «Արմնյուզի» պահակները հայտնեցին, որ առաջարկում են գալ եւ անցակետում միացված հեռուստացույցով դիտել, թե ինչպես է հաղորդավարը Փաշինյանի գալու վերաբերյալ հարց տալու Ռուբեն Հայրապետյանին: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ չի պատրաստվում հեռուստացույցի միջոցով դիտել Հայրապետյանին: Հայրապետյանը, հաղորդավարի Փաշինյանի հետ բանավիճելու մասին տրված հարցին պատասխանեց. «Ես չեմ ցանկանում նրա հետ բանավիճել: Ես ոնց կարող եմ բանավիճել մի մարդու հետ, որին չեմ հարգում և չեմ հարգի իմ ընկերոջն էլ, եթե նա բանավիճի նրա հետ: Իմ համար վիրավորական է Նիկոլի հետ բանավիճել»: Ռուբեն Հայրապետյանը այդ ասուլիսում ասել է նաեւ, որ Նեմեց Ռուբո - ՀԱԿ ձեւաչափի բանավեճ շրջանակներում ցանկանում է բանավիճել միայն Լեւոն Տեր Պետրոսյանի հետ:
Նիկոլ Փաշինյանը արձանագրելով որ իրեն մտադիր չեն հրավիրել բանավեճի այդ ամենը նկարահանող Ա1+ հեռուստատեսության տեսախցիկի առջեւ հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՀԿ ներկայացուցիչները օբյեկտիվ գնահատելով իրենց հնարավորությունները, ուղղակի ամոթալի կերպով փախչում են բանավեճից: Ես գնահատում եմ, որ տվյալ մարդու խոսքը դադարում է արժեք ունենալուց, որովհետեւ նա հրաժարվեց բանավեճից, որի պայմաններն ինքն էր առաջարկել: Ապրիլի 12-ին Ռուբեն Հայրապետյանը թույլ է տվել ճղճղոցների արժեք ունեցող հայտարարություններ: Այստեղ տեղի ունեցողը կարող եք համարել իմ պատասխանը Ռուբեն Հայրապետյանի ճղճղոցներին եւ ողջ հանրապետական կուսակցությանը»:



Իսկ ահա Ռուբեն Հայրապետյանը միեւնույն ժամանակ  ինչ էր խոսում «Արմնյուզ» - ի ներսում, որը Լֆիկի կանանց հարձակումը ներկայացնում էր որպես ինքնաբուխ հարձակում, ինչը ոչ մի իր եւ մյուսների ինտելեկտը հարգող մարդ չի կարող ասել: Այդ են վկայում youtube կայքում տեղադրված այդ տեսանյութում ցուցադրվող Սերժիկի, Լֆիկի եւ Լֆիկի կանանց հասցեին  մարդկանց բազմաթիվ զայրացած մեկնաբանությունները:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում