4.14.2012

«Իրականում Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն այս երկրում ոչ մի ձայն չունեն». Լեւոն Տեր-Պետրոսյան

Ապրիլի 14-ին ՀԱԿ -ը նախընտրական հանդիպումներ ունեցավ Բերդում, Իջեւանում:
Լեւոն Տեր-Պետրոսյան, -"Ո՞վ է մեզ վախեցնում, մի խումբ գողեր և ավազակապետեր"..."Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյաննն այսօր ավելի հարուստ է, քան մեր ամբողջ հանրապետությունը, դուք գիտե՞ք դա: Սերժ Սարգսյանը ավելի հարուստ է, քան մեր հանրապետությունը: Դուք գիտեք : Դրա մասին գրել են Մոսկվայի թերթերը: Եւ նրանք պատասխան չեն տվել, Մոսկվայի թերթերին դատի չեն տվել: Հայաստանում, երբ որ նրանց մասին մի լրագրող մի բան է գրում, դատի են տալիս։ Թե տղա եք, գնացեք Մոսկվային էլ դատի տվեք. այդ է՞ ձեր տղամարդկությունը"...
"Ինչ տարբերություն այս արտագաղթի եւ Օսմանյան Թուրքիայի կազմակերպած տեղահանության հետ, եթե նույնն է ուրեմը անողներն էլ են նույնը:" ..."Պետք է վռնդել, հեռացնել, դուրս շպրտել, ազատվել էս գողերից ու ավազակներից, դա ձեր պարտքն է: Թե չէ վերանում ենք մեղք ենք, վերանում ենք որպես ազգ, որպես ընտանիք որպես գերդաստան, բավական է, բավական է, դուք դա կարող եք անել։" , - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կոչ անելով թիվ 41 ընտրատարածքում ձայնը տալ ՀԱԿ-ի պաշտպանած թեկնածու Սպարտակ Հարությունյանին:
Հրանտ Բագրատյան "Խաբում է ձեզ Սերժ Սարգսյանը, ընդհանրապես խելոք մարդը չի խաբում, խորամանկ մարդն է խաբում, խորամանկությունը խելքի նշան չի: Եթե մարդը կարողանում է ժամերով կարտ խաղալ` ինչ ինտելեկտ է պետք ժամերով խաղալու համար:"..."Ինչի են վախեցնում, իրենք օտար են,Քոչարյանի ռեժիմը, Սեռժի ռեժիմը իրենք օտար են, եկել են ու գրավում, ...նա չի կարող թույլ տալ որ դուք լավ ապրեք"..."Հանրապետության ղեկավարը ուզում է շարունակի, ինչը շարունակի` ասում է "հավատացեք որ փոխենք", բա որ փոխեցին, ավելի վատա լինելու հասկանում ե՞ք, նրա փոխածը ի՞նչ պիտի լինի"..."Ինչի՞ց եք վախենում, վախենում եք նպաստը կորցնե՞ք" , իր ելույթում ասաց Հրանտ Բագրատյանը:
Նիկոլ Փաշինյան, - նշեց որ բոլոր ՀՀԿ քաղաքական գործիչները խուսափում են բանավեճերից, իսկ Ռուբեն Հայրապետյանն  ասել էր, որ իր "կալիբրի" քաղաքական գործիչը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, գումարած եւս ութ ՀԱԿ պատգամավորության թեկնածու եւ միայն էդ բոլորի հետ միաժամանակ կբանավիճի, այդ առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. "Նեմեց Ռուբո, քո կալիբրի քաղաքական գործիչը Արտաշես Գեղամյանն է, Շուշան Պետրոսյանն է, Արմեն Գեւորգյանն է,Դավիթ Հարությունյանն է...":
lurerarm.blogspot.com

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում