4.14.2012

Չինացիներին ցույց են տվել "Տիտանիկ 3D" -ն առանց մերկ Քեյթ Ուինսլետի. "Որպեսզի նրան չդիպչեն ձեռքերով! "(Վիդեո)

14.04.12 Titanic_Այսօր լրանում է "Տիտանիկի" խորտակման 100 տարին:
Չինաստանում "Տիտանիկ 3D" ցուցադրվել է առանց այն տեսարանի, երբ Լեոնարդո դի Կապրիոն նկարում է մերկ Քեյթ Ուինսլետին:
Չինաստանի ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության վարչությունը ֆիլմից կտրել է այն հատվածը, երբ Լեոնարդո դի Կապրիոն նկարում է մերկ Քեյթ Ուինսլետի լուսանկարը: Չինաստանի "մշակութային պաշտոնյաները" դա բացատրել են. "խուսափելու համար լսարանի հնարավոր կոնֆլիկտներից եւ կառուցելու բարոյական ներդաշնակ սոցիալական միջավայր, մենք որոշել ենք կտրել այդ մերկության հետ կապված կադրերը":

"Որովհետեւ 3D-ն բացառապես իրատեսական է, մենք վախեցանք որ դիտողները դրա ազդեցությունից կփորձեն ամբողջը ձեռքերով շոշափել, եւ դա կխանգարի մնացածին ֆիլմը խաղաղ դիտել" - նշում է Los Angeles Times - ը:


"Titanic" - չինական կինոթատրոններում ցուցադրվել է երեքշաբթի եւ հենց առաջին օրը $11,6 միլն դոլար հասույթ է բերել: Հնդկաստանում ամբողջական է ցուցադրվել եւ հավաքվել է $1,2 մլն: Չինացի կինոդիտողները վրդովվել են կտրված հատվածի պատճառով, ցույց է տալիս սեանսից հետո հանդիսատեսի հետ լրագրողների հարցազրույցները:
3D - ֆորմատով ձեւաչափը նստել է 18 մլն դոլար, որը հենց առաջին հանգստյան օրերի վարձույթը 35 մլն դոլար հասույթ է ունեցել, որից $17 միլիոնը ԱՄՆ եւ Կանադաից, $5,2 միլիոն ստացվել է ԱՊՀ երկրներից:
by lurerarm.blogspot.com

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում