3.24.2012

Ռետրո ոճով ուլտրակոմպակտ տեսախցիկ

CHOBi CAM տեսախցիկները աչքի են ընկնում իրենց գերփոքր չափերով, իսկ տեսականին անընդհատ ընդլայնվում է, արտադրողի զինանոցում կան բարձրորակ տեսանկարահանում ապահովող մոդելներ: Այս անգամ CHOBi CAM -ը որոշել է դիմել ռետրո ոճի:

Իր համեստ չափսերի հետ մեկտեղ «CHOBi CAM retro with magnet» անունով տեսախցիկը բազմաֆունկցիոնալ լուսանկարող սարք է: Սարքի չափսերը 44x35x18 մմ է, քաշը 17 գրամ, կատարում է 1280x1024 պիքսել թույլատրելիության նկարներ եւ 720x480 պիքսել մինչեւ 24 կադր վարկյանում հաճախությամբ տեսագրություններ: Ունի 32 Գբայթ microSD ծավալով հիշողության քարտի հնարավորություն:
Հետեւի մասում տեղավորված մագնիսի օգնությամբ CHOBi CAM տեսախցիկը կարելի է ամրացնել ցանկացած մետաղական հարթության վրա եւ ցանկացած կետից նկարահանումներ կատարել:
JTT ինտերնետ - խանութում CHOBi CAM ռետրո - տեսախցիկի գինը 3980 ճապոնական իեն է /մոտ 18.500 դրամ/:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում