Global Look Press Մարտ 19, 2012
Հապալասը, խնձորն ու տանձը հիմնական մթերքներն են, որոնք կօգնեն պաշտպանվել 2 տիպի դիաբետից, համոզված են ԱՄՆ հետազոտողները: Այս մթերքներում մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ են պարունակում, որոնք ունեն զարմանալի հատկություններ, հաղորդում է Reuters -ը:
ԱՄՆ Առողջապահության Ազգային ինստիտուտները իրականացրել են հատուկ ուսումնասիրություն, 24 տարի շարունակ հետեւելով ավելի քան 200.000 տղամարդկանց եւ կանանց սննդակարգին: Ուսումնասիրության սկզբում կամավորները չեն տառապել շաքարային դիաբետից: Սակայն, ուսումնասիրության ժամանակաընթացքում 12,600 մարդ ախտորոշվել է այդ հիվանդությամբ:
Ելնելով առողջ սննդի սպառման ծավալից, հետազոտության մասնակիցներին բաժանեցին խմբերի։ Օրինակ, հապալասի (շաբաթական սպառում են երկու կամ ավելի չափաբաժին) երկրպագուները 23% - ով դիաբետի նվազման ռիսկ ունեին։ Մարդիկ, որոնք շաբաթական հինգ կամ ավելի խնձոր են ուտում նույնպես 23% - ով ավելի քիչ են տառապել այդ հիվանդությամբ:
Ընդ որում, նշված մթերքների դրական ազդեցությունը պայմանավորվում է ոչ միայն ֆլավոնոիդներով, այլեւ բջջանյութով, մանրաթելով: Այսինքն, հատապտուղների եւ մրգերի փոխարինումը հյութերով արդյունավետ չի ստացվի:

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий