3.28.2012

Շքեղ, արագընթաց Azimut Grande 120SL զբոսանավը:

Azimut Grande 120SL
Կաննի նավաշոուին հաջողությամբ կայացավ Azimut Grande 120SL սուպերզբոսանավի դեբյուտը: 36 Մետրից մի փոքր պակաս երկարությամբ նավը, Azimut Benetti Group կոնցեռնի ամենաբացառիկ եւ կարեւոր զբոսանավերից է: Բացի դրանից իտալական դիզայնի վառ օրինակ է:
 
Արտաքին տեսքի հեղինակը` ճարտարապետ Ստեֆանո Ռիջինի եւ ներքին համադրությունը հռոմեացի դիզայներ Կառլո Գալեացի: Azimut Grande 120SL -  Benetti զբոսանավերի բրենդի բարձրտեխնոլոգիական արտադրության մի հավակնոտ ծրագիր է ուղված հանգստի բարձրագույն հարմարավետությանը:
 (8 ֆոտո)

Azimut Grande 120SL Տեխնիկական բնութագրերը
առավելագույն երկարություն: 35.5 մ
Լայնություն: 7.9 մ
Ջրի մեջ ընկղմվելու չափագիծ: 1.5 մ
Ջրատարողություն: 150 տոննա
Շարժիչ: 3 x 2434 ձ.ու. (1790 կՎտ) MTU 16V 2000 M93
2 x Rolls Royce Kamewa water jets + 1 Rolls Royce Kamewa Buster
Առավելագույն արագություն: 35 հանգույց
Կրուիզային արագություն: 31 հանգույց
Վառելիքի տարողություն: 18000 լ
Ջրի պահեստ. տարողություն: 3000 լ
Նավասենյակներ: 4 + անձնակազմ
Քնելու մահճակալներ: 8 + անձնակազմ
Սանհագույցների թիվը: 5 + անձնակազմ
Պատրաստման նյութ: Ապակեպլաստ

1. Azimut Grande 120SL Սպորտային արտաքին տեսքով, հիմնական գունային լուծումները սպիտակի եւ ոսկեզօծի համադրությամբ:

2. Շնորհիվ Rolls-Royce կրկնակի շիթային շարժիչի զբոսանավը  ապահով սուրում է ճեղքելով ալիքները ծովային տարածությունում, զարգացնելով մինչեւ 36 հանգույց տպավորիչ րագություն:

3. Զբոսանավը ամբողջ երկարությամբ հատվածաբար ներառել է ստեղծագործական դիզայնի բոլոր բազմազանությունները, դասականից մինչեւ մոդեռն:

4 Նույնիսկ ներքին հարդարման օգտագործված նյութերի` մուգ Զեբրանո փայտը հիանալի համադրություն է կազմել կրեմագույն կաշվի հետ, պողպատի եւ ապակու մասերը իրար հետ:
Անցնելով մուտքից անմիջապես աչքի է զարնում հարմարավետ արևային վաննաների ընդունման եւ մաքուր օդում հանգստանալու շեզլոնգ աթոռները: Սրահում գտնվող ճաշասեղանը նախատեսված է 8 անձի  համար, հարդարանքը` հատակը սպիտակ մարմար ավելի վեր պատերի մետաղական մասերի ոսկեզօծ նախշերով:

5. Ընդհանուր առմամբ Azimut Grande 120SL ունի հյուրերի 4 նավասենյակներ, ներառյալVIP-նախատեսված 8 անձի համար:

6. Զբոսանավի տիրոջ սենյակը 43 քառ. մ է, նման է գլխավոր սրահի դիզայնին: Բացի կողային լուսամուտներից , բնական լույսով է լուսավորվում վերեւի լուսամուտներից:


7. Նավի բոլոր հյուրասենյակները տեղաբախշված են ներքին տախտակամածում: Դրանցից յուրաքանչյուրը կահավորված է զգեստապահարանով եւ լողասենյակով, որում ցնցուղ ընդունելու մեծ խցիկ կա:

8. Առաջնային տախտակամածում կարելի է հանգստանալ U-ձեւ  բազմոցներին հետեւելով ծովային բնապատկերին, ընդունելով օրինակ ռելաքս կամ ջակուզի:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում