3.29.2012

ՀՀԿ-ի դեպքում մոտակա 50 տարում Հայաստան չի լինելու.

Ընտրություն բառը Հայաստանի համար ճիշտ է չակերտների մեջ գրելը:  Որ դրանք արդար չեն լինում ընդունում է նաեւ իշխանությունը եւ ամեն անգամ խոստանում այս անգամ չկեղծել, բայց ոչ մի հիմքեր չկան հավատալ դրան, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում որ ընտրացուցակներում ներկայացված ընտրողների աննախադեպ շուրջ 2,5 միլիոն թիվը նշանակում է ընտրությունները աննախադեպ կեղծել: Հայաստանի վիճակի այս դինամիկայով մոտակա 50 տարում Հայաստան չի լինելու:
-------------
Արդար ընտրությունների դեպքում ՀՀԿ -ն մոտակա 50 տարում ԱԺ-ում չի հայտնվի.
«Հայաստանում աղքատները հասել են 70 տոկոսի, այսօր գյուղացին ապրուստ չունի, Հայաստանի քաղաքները դատարկվում են, հայ ազգը արդեն մտածում է սուիցիդի (ինքնասպանության) մասին, ազգովի է մտածում, դրա համար էլ ՀՀԿ-ն ոչ թե 40, այլ 90 տոկոսով էլ ԱԺ կանցնի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ականների՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում միայն համամասնական ընտրակարգով 37-40 տոկոս ձայն ստանալու վերաբերյալ հայտարարություններին, ասաց ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:

Մեր ռեպլիկին՝ այսինքն, դա ռեա՞լ եք համարում, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Լրիվ: Քանի որ վերջին 4 տարում մենք ազգովին տասն անգամ ավելի վատ ենք ապրում, դրա համար էլ ՀՀԿ-ն այդպիսի տոկոսների հույսեր ունի»:

Իսկ եթե Հայաստանում իրապես ազատ ու արդար ընտրություններ լինեին՝ ՀՀԿ-ն որքա՞ն քվե կստանար: Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ «եթե մի պահ ընկնենք ֆանտաստիկայի գիրկն ու մտածենք, որ իրոք արդար ու թափանցիկ, այդ բառերից էլ եմ արդեն զզվում, ընտրություններ կանցկացվեն մեր երկրում՝ ապա ՀՀԿ-ն առաջիկա 50 տարում ԱԺ-ում չի լինի»:
----------------


Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում