Ադրբեջանը «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին կներկայացնի երգչուհի Սաբինա Բաբաևան «When the Music Dies» երգով, տեղեկացնում է www.eurovision.az կայքը: Երգի հեղինակները ինչպես անցյալ տարի, նույնպես այս տարի նույն շվեդացի երաժիշտներն են, ովքեր բավական փորձառու են եւ համագործակցել են Մադոննայի, Ջանեթ Ջեքսոնի, Ջենիֆեր Լոպեսի, Սելին Դիոնի, Էնրիկե Իգլեսիասի եւ այլ հայտնի աստղերի հետ: Ամենահետաքրքիրը այն է, որ eurovision.az կայքը երգում հնչող հայկական դուդուկը ներկայացնում է որպես "ադրբեջանցիների ազգային արժեք": Վաղը տեղի կունենա տեսահոլովակի պաշտոնական շնորհանդեսը:
Sabina Babayeva - Eurovision 2012, Azerbaijan - When the Music Dies - Official song
Sabina Babayeva - Eurovision 2012, Azerbaijan - When the Music Dies - Official song
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий