2.22.2012

Ժերար Պիկեն ներկայացնում է տղամարդու Մանգո ապրանքանիշը

Իսպանական Մանգո բրենդը, շատ հաճախ է իր գովազդային արշավներին հրավիրում անվանի աստղերի, - օրինակ հրավիրվածների թվում են եղել Պենելոպա Կրուսը եւ Սկարլետ Յոհանսոնը: Հեղինակավոր ապրանքանիշը չի մոռանում նաեւ նշանավոր արական սեռի ներկայացուցիչներին: Երեկ H.E. by Mango հոսքագծի դեմք էր հայտարարվել ֆուտբոլիստ Ժերար Պիկեն: Պիկեն Իսպանիայի անվանի մարզիկներից է, ինչպես նաեւ պոպ - աստղ Շակիրայի բոյֆրենդը:

«Ես սիրում եմ Մանգոն որակի դիզայնի եւ գնի համար: Երբ դու քեզ հայելու մեջ ես նայում, ապա տեսնում ես, որ այս հագուստը քեզ սազում է, իսկ դա հենց այն է, ինչ ինձ հարկավոր է», — լրագրողներին ասաց մարզիկը:

Սակայն, լրագրողներին բնականաբար ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե հագուստի բրենդը, այլ նրա ընթացիկ հարաբերությունները իր սիրեցյալի հետ: «Մենք շատ լավ ենք զգում երկուսով միմյանց հետ, շատ գեղեցիկ հարաբերությունների մեջ ենք, սակայն մեր պլաններում առայժմ հարսանիք չկա», — իր անձնական կյանքի մասին լրագրողներին հայտնեց ֆուտբոլիստը:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում