2.02.2012

Բոլոր ժամանակների ամենատխուր երգերը

Բոլոր ժամանակների ամենատխուր երգերի հեղինակը ճանաչվել է ամերիկյան R.E.M. խումբը:

Բրիտանական թատերական պրոդյուսեր Դեվիդ Քինգի անցկացրած հարցման արդյունքներով R.E.M. խմբի "Everybody Hurts" կոմպոզիցիան ճանաչվել է բոլոր ժամանակների ամենատխուր կոմպոզիցիան: Ընդհանուր առմամբ դեպրեսիվ երգերի ցուցակում ընդգրկվել են 20 ստեղծագործություն:
Ամենատխուր երգերի առաջին տասնյակը ունի հետեւյալ տեսքը.

1. "Everybody Hurts" - R.E.M.
2. "Candle in the Wind" - Էլթոն Ջոն
3. "The Living Years" - Mike and the Mechanics
4. "I will always love you" - Ուիտնի Հյուստոն
5. "Nothing compares to you" - Պրինս/Շինեյդ Օ'Կոննոր
6. "Hallelujah" - Ջեֆ Բակլի / Լեոնարդ Կէն /Ալեքսանդր Բերկ
7. "My heart will go on" - Սելին Դիոն
8. "Fix You" - Coldplay
9. "Seasons in the sun" - Տերրի Ջեկս
10. "Without You" - Հարրի Նիլսոն

Ցուցակում են նաեւ Ֆրենկ Սինատրայի "My Way" (13-րդ տեղ), "Love will tear us apart" Joy Division (16), "Eleanor Rigby" The Beatles (18) եւ այլ նշանավոր ստեղծագործություններ:

Դեվիդ Քինգի խոսքերով, սոցիալական հարցման նպատակը "երաժշտության ուժի" բացահայտումն է: Այդպիսով հարցման ընթացքում հաջողվեց պարզել որ երիտասարդ տղամարդկանց( 18 ից 24 տարեկան) - 84 տոկոսը, հուզիչ կամ տխուր երգ լսելու ընթացքում լացում են, կանանց 90 տոկոսը խոստովանել է որ վերը նշած երաժշտությունը իրենց ստիպում է լաց լինել:



Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում