2.19.2012

20 մեջբերումներ Մահաթմա Գանդիից:


1. Եթե դու ապագայում ​​ցանկանում ես փոփոխություն,- փոփոխվիր հիմա:
2. Եթե ​​մենք ուզում ենք աշխարհում հասնել իրական խաղաղության, ապա պետք է սկսել երեխաներից:
3. Աշխարհը բավարար մեծ է, որպեսզի բոլորի կարիքները բավարարի, բայց շատ փոքր է որ բավարարի մարդկային ագահությունը:
4.  «Ոչ», - ասելը խոր համոզմամբ ավելի լավ է,  քան «այո» ն, - երբ ասվում է միայն նրա համար, որ ուրախացնես, կամ դրանից ավելի վատ է, երբ ասվում է խնդիրներից խուսափելու համար:
5. Մեզ կկործանի - անսկզբունք քաղաքական որոշումները, անխիղճ հաճույքները, անաշխատանք հարստությունը, առանց բնավորության կրթությունը, առանց բարոյականության բիզնեսը, անմարդկային գիտությունը եւ առանց զոհաբերության աղոթքը:



6. «Ակն ընդ ական» սկզբունքը ամբողջ աշխարհին կույր կդարձնի:
7. Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո մարտընչում քո դեմ: Իսկ հետո դու հաղթում ես:
8. Եթե հումորի զգացում չունենայի, վաղուց ինքնասպան կլինեի:
9. Աստված կրոն չունի:
10. Աղոթքում լավ է ունենալ սիրտ առանց խոսքերի, քան անսիրտ խոսքեր:
Փոքր մարմինը, պայմանավորված ոգու ու խանդավառության անմար հավատքով դեպի իր առաքելությունը, կարող է փոխել պատմության ընթացքը:
11. Մարդը երբեք չի կարող գոչել այնտեղ, որտեղ հազիվ լսելի Է խղճի ձայնը:
12. Ես դեմ եմ բռնությանը: Որովհետեւ, երբ թվում է, որ չարը բարիք է գործում, այդ բարիքը կարճատեւ է: Իսկ չարը հավիտյան:
13. Ինքդ քեզ գտնելու լավագույն եղանակը - ուրիշին չծառայելն է:
14. Կյանքում ինչ էլ անելու լինես - դա աննշան է: Բայց շատ կարեւոր է որ դու այդ անես:
15. Սկսեք ձեր մեջ փոխել այն, ինչը ցանկանում եք ձեր շրջապատում փոխվի:
16. Եթե ցանկանում ես փոխել աշխարհը, ինքդ փոխվր:
17. Երջանկություն է - երբ ձեր գործողությունները համաձայնեցվում են ձեր խոսքերին:
18. Միակ տիրակալը, որին ընդունում եմ - ներքին ձայնն է:
19. Ազատությունը ոչինչ չարժէ, եթե այն չի նախատեսում սխալվելու ազատություն:
20. Ապրիր այնպես, ասես վաղը մեռնելու ես, սովորիր այնպես, ասես հավիտյան ապրելու ես:

Մահաթմա Գանդի (1869 — 1948) http://otdixayu.blogspot.com/2012/02/20.html
Եթե սխալ եք գտել գրեք մեկնաբանություններում:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում