1.31.2012

Գերբյուջետային պլանշետ Hyundai A7:

Hyundai  -ն առաջին հերթին հայտնի է որպես ավտոարդյունաբերող, սակայն մեքենաները կորեական ընկերության միակ հետաքրքրություն ոլորտը չեն, ընկերության նոր արտադրանքը վերաբերում է բջջային էլեկտրոնիկայի ճյուղին: Չինաստանում ներկայացված Hyundai A7 պլանշետային համակարգիչը ցույց է տալիս արտադրողի իրազեկությունը առ այն, որ 2012 թ անցնելու է բյուջետային պլանշետների նշանի տակ, հետեւաբար, այս մոդելի վրա արդեն կպցվել է $ 79 գնապիտակը: Այս գումարի դիմաց գնորդը ստանում է Allwinner A10 1,5 GHz պրոցեսորով, RAM 512 MB օպերատիվ հիշողությամբ սարք, այն ունի 7 - դյույմանոց էկրան, 800x480 կետիկներով լուծում, ներկառուցված 8 ԳԲ հզորության պահպանում, HD Video 1080p աջակցություն, որի թողարկումը դուրս է հանվում HDMI միակցիչի միջոցով, ինչպես նաեւ հիշողության քարտի բնիկ  SD եւ microSD ձեւաչափի համար: Տեսախցիկների առկայության մասին ոչինչ չի ասվում, ինչպես նաեւ բացակայում է Bluetooth եւ GPS, այսքանով է ենթադրվում բյուջետային  միավորի հագեցվածությունը:  Hyundai a7 պլանշետը աշխստում է բջջային OS Android ղեկավարությամբ, սակայն, տարբեր աղբյուրներ միեւնույն տարբերակը չեն նշում, դա կարող է լինել  3.x Honeycomb կամ  4.0 Ice Cream Sandwich:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում