1.23.2012

Գտնվել է անգամ քաղցկեղով հիվանդների իմունային համակարգը ակտիվացնելու միջոց:

Eric Viver |  LaProvence.com Հունվարի 23, 2012

Մարսել - Լումինայի իմունոլոգիայի կենտրոնի Էկս - Մարսել համալսարանի հետազոտողները ի դեմս պրոֆեսոր Էրիկ Վիվերաի /Eric Vivera/, ստեղծել են հատուկ դեղամիջոց, որը ակտիվացնում է իմունային համակարգը եւ ստիպում պայքարել գրիպի եւ այլ ինֆեկցիաների դեմ, հայտնում է The Telegraph -ը:

Նրանք գտել են բնական կիլլեր - բջիջների արդյունավետությունը բարելավելու միջոց, որը պատկանում է արյան սպիտակ բջիջների տեսակին եւ փնտրում է ուռուցքները ու վարակված բջիջները: Նոր միջոցը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել եւ ոչնչացնել այդ վարակված բջիջները: Դա հատկապես օգտակար կլինի, թույլ իմունային համակարգ ունեցողներ հիվանդներին (փոխպատվաստումից կամ քիմիաթերապիայից հետո):

Դեղը արդեն հաջողությամբ փորձարկվել է գրիպով եւ հերպեսով վարակված մկների վրա: Հիմա գիտնականներն աշխատում են մշակել քաղցկեղի դեմ եւ անտի-վիրուս տարբերակը մարդկանց համար: Հայտնի է, որ այս պահին հետազոտողները գենետիկորեն ձեւափոխել են մկների, որոնք չունեն կիլլեր-բջիջների մակերեսի մոլեկուլներ: Այս մոլեկուլը սովորաբար սահմանափակում է վիրուսների եւ ուռուցքների նկատմամբ ռեակցիան: Արդյունքում, կիլլեր-բջիջները կարող են ավելի արդյունավետ գործել, իսկ մկները չեն հիվանդանում անգամ երբ ենթարկվում են մեծ դոզայով վիրուսների ազդեցությանը:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգի գրառումով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի այս գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում