1.21.2012

ԱՄՆ գիտնականները հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ:

Էկոլոգիայի մասին նաեւ
21 հունվարի 2012թ. Մոլորակի ջերմացումը ստիպում է աշխարհի գիտնականներին մոդելներ կառուցել եւ կանխատեսումներ անել կլիմայի վերաբերյալ: Չորս տարի առաջ, միջկառավարական փորձագետ - կլիմատոլոգների խումբը (IPCC), այս դարի համար առաջարկել է մոլորակի կլիմայի փոփոխության վերաբերյալ յոթ հնարավոր սցենար:
Թե յոթ սցենարներից որը կյանքի կկոչվի կախված է մարդկության կողմից ածխածնի երկօքսիդի արտադրության ինտենսիվությունից: Բոլոր կանխատեսող մոդելները համակարծիք են, որ մոտ 2040թ. - ի ամռանը, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը սառույցից ազատ կլինի:

Սակայն Ջորջիայի համալսարանից հայտնի բնապահպան Ջիմ Փորթերը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ: Նա հերքեց կլիմայի փոփոխության բոլոր յոթ մոդելները: Ելնելով գիտնականների վերջին հայտնագործություններից ըստ որի հսկայական ջերմոցային գազերի կուտակումներ կան Կանադայի եւ Սիբիրի տունդրայի մարզերի վրա, Փորթերը հայտարարել է, որ ներկա պահին մարդկությունը մեկ տարում մթնոլորտ է արտանետում 6-7 միլիարդ տոննա ջերմոցային գազեր, իսկ 2020 թ այդ ցուցանիշը կկազմի 8-9 մլրդ.:

Փորթերը հայտարարել է իր կանխատեսումը, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը կարող է բաց դառնալ նաեւ հաջորդ տարվա սկզբին: Գիտնականը կանխատեսում է բնական ծագման սարսափելի աղետներ, հատկապես օվկիանոսների ափերի մոտ գտնվող տարածքներում:

Ստեղծված իրավիճակում Ջորջիայի համալսարանի էկոլոգը ելքը տեսնում է առաջատար արդյունաբերական տերությունների կողմից նպատակաուղղված քաղաքականության, որի նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտում:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում