Կադդաֆին /Muammar Gaddafi/ վաղուց այլ աշխարհ է գնացել, բայց աշխարհը դեռեւս կին թիկնապահների պահանջարկ ունի:

Չինական «Tianjiao Special Guard/Security Consultant Ltd» ՍՊ ընկերությունը պատրաստում է սուպեր-կանանց, որոնք պետք է որպես թիկնապահներ ծառայեն ընկերության հաճախորդների համար: Ենթադրվում է, որ նրանք կլինեն հարուստ եւ բարձր հասարակության պատկանող կանանց թիկնապահներ, որոնք մշտական պահպանության կարիք են ունենում: Թիկնապահ դառնալ ցանկացող կանանց ընկերությունում դասընթացների համար բաժանում են 20 հոգանոց խմբերի, բայց մինչ նրանք կկարողանան ստանձնել իրենց պարտականությունները, պետք է բավական բարդ վարժություններ ներառող կուրսեր անցնեն, որը տեւում է ութ - տասը ամիս:
Կազմակերպիչները պնդում են, որ լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան շարունակել ուսուցումը Իսրայելում գտնվող միջազգային անվտանգության ակադեմիայում:
Թիկնապահ դառնալ ցանկացող կանայք իրենց առաջին պարապմունքին ներկայանում են լողազգեստով(3 -րդ նկարը):
Ներկայացվող նկարներում պարապմունքները անց են կացվում Սանիյա քաղաքի լողափում, որտեղ էլ գտնվում է ընկերության գրասենյակը: Բոլոր նկարները Reuters (© China Daily/Reuters)

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий