12.18.2011

Մահացել է Սեզարիա Էվորան:

17 դեկտեմբերի 2011թ. Իր հայրենիք Կաբո-Վերդե* աֆրիկյան պետությունում, հիվանդանոցում, մահացել է լեգենդար երգչուհի Սեզարիա Էվորան: Էվորիան 70 տարեկան էր:
Այս մասին հաղորդել է երկրի մշակույթի նախարարը, հաղորդել է "Ազատություն" ռադիոկայանը:
2005թ. Սեզարիայի մոտ սրտի հետ կապված պրոբլեմներ էին առաջացել, 2008 թ. նա առաջին ինֆարկտն է տանում, 2011թ. աշնանը երկրորդը: Երեք օր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել:
Նրան անվանում էին "բոկոտն թագուհի" 1988թ. իր երգերի նույնանուն ալբոմի անվանումից, երբևէ կոշիկ չէր հագնում ինչպես ընդունված է իր երկրում, անգամ համերգների մեկնելիս ինքնաթիռ բոկոտն էր բարձրանում:  Երգել է 17 տարեկանից, նա մեծ ճանաչում է ստացել 43 տարեկանից հետո:  2003 թ. Սեզարիան Grammy մրցանակ է ստացել:
Նրա երգերի շնորհիվ մենք իմացանք ինչպիսին է արևմտյան-աֆրիկայի ավանդական երաժշտությունը, մասնավորապես Կաբո Վերդեի երաժշտությունը: Շնորհիվ իր տաղանդի Սեզարիա Էվորան միլիոնավոր երկրպագուներ ունի, աշխարհի բազմաթիվ երկրներում:  Ֆրանսիայի համերգներից հետո Le Monde (Paris) գրել էր, որ "Էվորայի ձայնը ընդունակ է յուրաքանչյուրի հոգին գերել": Նրա ջերմ երանգներով հարուստ ձայնը,  իրական հաճույք է պատճառում:
Նա նաև հայտնի է բարեգործական և հասարակական գործնեությամբ – բավական է ասել, որ իր միջոցներից  նա միայնակ ամբողջովին ֆինանսավորում էր այդ պետության կրթական ոլորտը:









*/Կաբո Վերդե. տարածքը մոտ 4000 քառ. կմ, 2008 թ. բնակչությունը մոտ— 427 հազար մարդ,նախկին պորտուգալական գաղութ, թարգմանաբար-Կանաչ Հրվանդանի Կղզիների Հանրապետություն, կղզիները գտնվում են Ատլանտյան օվկիանոսում, Արևմտյան Աֆրիկայից 620 կմ հեռավորության վրա/
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում